ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎՏԱՆԳ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ. ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ՝ ԱՂԴԱՄԻՑ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԲԵՌՆԵՐ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խոշոր հաշվով սա մեծագույն վտանգ է մեզ համար. դա կլինի և հումանիտար, և քաղաքական, և անվտանգային առումներով. որևէ կերպով ընդունելի չէ, որ Ադրբեջանը փակելով Լաչինի միջանցքը, փորձում է մեզ հասցնել անտանելի վիճակի, որ մեզնից կորզի զիջումներ, այդ թվում Ադրբեջանի տարածքից Արցախ հումանիտար բեռների տեղափոխումով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանն ռաջարկել է հումանիտար բեռներ Արցախ հասցնել Աղդամ-Ստեփանակերտ երթուղով:
«Այս ճնշման ձևն ինքնին միջազգային հանցագործություն է: Սակայն այս մասով եղավ Շառլ Միշելի հայտարարությունը, որը մեզ համար խիստ ցավալի, խիստ անընդունելի է, որ նա տրվում է ադրբեջանական նմանատիպ հանցավոր ծուղակների: Ամեն դեպքում պաշտոնական Ստեփանակերտը այս մասով լրացուցիչ հանդես կգա հայտարարությամբ»,-ասաց նա:
Արտակ Բեգլարյանը նկատեց, որ Լաչինի միջանցքը միակ միջազգայնորեն հաստատված ճանապարհն է, որ Արցախը կապում է Հայաստանին և ամբողջ աշխարհին. «Դա նաև հումանիտար միջանցք է, այլ ճանապարհ չի կարող փոխարինել այդ միջանցքին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 16:27
Мэрия Еревана демонтировала баннер с надписью "Свободу Самвелу Карапетяну" и фотографией предпринимателя, размещенный на здании ТЦ "Ташир" в центре Еревана.
-
2025-06-30 16:23
Два агента ФСБ России, работавшие под прикрытием в «Sputnik Азербайджан», задержаны, сообщили азербайджанские СМИ.
-
2025-06-30 16:20
Самыми популярными зарубежными направлениями для командировок в первой половине 2025 года оказались Минск (доля – 8,6%), Стамбул (7,1%) и Дубай (5,8%). Серьезно вырос интерес к деловым поездкам в столицу Беларуси: туда совершено на 19% заказов больше.
-
2025-06-30 16:16
Россия обеспокоена тем, что более двух часов российские дипломаты в Баку не могут связаться с журналистами – гражданами России. Об этом заявила ТАСС официальный представитель МИД России Мария Захарова.