Последние новости

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԵՏԶՀԵՏԵ ՏԱՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԿՈՐՍՏԻ

«Ես չեմ տեսնում համազգային ռեսուրսների սինխրոնիզացիա, տեսնում եմ Արցախի իշխանությունների ու Հայաստանի իշխանությունների սինխրոնիզացիա։ Ընդ որոում, մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում Արցախն Ադրբեջանին հանձնելու իրենց պատրաստակամությունը»,- «Շրջափակում օր 220» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա հիշեցրեց բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, որ ողջունում է Ալիևի պատրստակամությունը Աղդամով հումանիտար օգնություն ուղարկել Արցախ։

«Հայտարարությունները սովորաբար համաձայնեցված են լինում բանակցություններին մասնակցող կողմերի ներկայացուցիչների հետ։ Այսինքն, Փաշինյանն այնտեղ նստած լսում էր, թե ինչպես են ողջունում Ալիևի պատրաստակամությունը օգնության ձեռք մեկնել Արցախին և չէր լսում Ալիևի ցեղասպան գործողության մասին։

Դրանից հետո Արցախի իշխանությունները, ըստ էության, իրենց քայլերը չեն սինխրոնիզացնում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարողների հետ»,- ասաց քաղաքագետը։

Նա ընդգծեց, որ այս իրավիճակը հետզհետե տանում է Արցախի կորստի։

«Չի կարելի այսօրվա ևս մեկ րոպե կոմֆորտ ապրելու ցանկությունը գերադասել, ավելի բարձր դասել քո վաղվա գոյության հարցին։ Արցախի իշխանություններն այսօր դրանով են զբաղված, չեն ասում որ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է, մտածում են՝ դե վաղը կարող է փոխանցումներ չարվեն, սա չլինի, կզրվեն այս պահի ինչ-որ փոքրիկ առավելություններից։

Այսօր ստացել ենք մի իրավիճակ, երբ հայկական երկու պետություններից մեկի ղեկավարն իր օրն անց է կացնում ախոռում, մյուսը՝ վրանում, մենք ասում ենք որ առաջնորդության հարց ունենք։ Իսկապես ունենք»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ