Последние новости

ՌԴ-ն և Իրանը հետաքրքրված են Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ խորհրդակցություններով

Հուլիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի հետ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, ի պատասխան իրանցի գործընկերոջ բողոքին՝ Մերձավոր Արևելքում իրանական երեք կղզիների վերաբերյալ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ համատեղ հայտարարության մեջ Մոսկվայի վերջին հայտարարությունների վերաբերյալ, շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կասկածներ չունի Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության վերաբերյալ և լիովին հարգում է այն։

IRNA-ի հաղորդման համաձայն` Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հուսեյն Ամիր Աբդոլլահյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։

Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև հարաբերությունները վերելք են ապրում, և ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցությունն էլ ավելի զարգացնելու իրենց ցանկությունը։ Նրանք քննարկել են նաև Կովկասի վերջին զարգացումները և իրենց շահագրգռվածությունը հայտնել տարածաշրջանային խորհրդակցությունների հետագա զարգացման, ինչպիսին է 3+3 ձևաչափը, որը ներառում է Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ