Իշխանափոխություն Ախուրյանում. ՔՊ-ի թեկնածուն՝ Ախուրյան ԲԿ-ի տնօրենը ընտրվեց համայնքապետ
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Ախուրյան ԲԿ-ի տնօրեն Զավեն Մանուկյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ համայնքապետարանից:
Նշենք, որ Ախուրյան համայնքում տևական ժամանակ ներքաղաքական լարված դրություն էր։ Ախուրյանում իշխանությունը ձևավորվել էր «Հաղթանակ» և «Ախուրյան» դաշինքների կոալիցիայով: Արծրուն Իգիթյանը 14 ձայն էր ստացել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ալբերտ Այվազյանը՝ 13 ձայն։ Իգիթյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն զբաղված է ավագանու անդամեր «փախցնելու» գործով: Համայնքի ավագանու անդամներ՝ Սամսոն Հովհաննիսյանը, Արիստակես Չալոյանը դիմում էին ներկայացրել համայնքապետ Արծրունի Իգիթյանին՝ «Ախուրյան» դաշինքը լքելու մասին: Ավագանու մի անդամ էլ՝ Մանուկ Առաքելյանը, դիմում էր ներկայացրել «Հաղթանակ» դաշինքը լքելու մասին:
Որոշ ժամանակ անց Ախուրյանի համայնքապետ, ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Նա նշել էր, թե հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառն իր առողջական վիճակն է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.