Արմեն Աշոտյանի փաստաբան․ Տրամադրությունը մարտական է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նա այդ մասին հայտարարեց այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Փաստաբանը վստահեցրեց, որ իրենք դիմելու են իրավաբանական պայքարի բոլոր մեթոդներին, եթե գործը գնա դատարան, ապա կօգտագործեն նաև այդ ամբիոնը։
Խոսելով Աշոտյանի պահման պայմանների մասին` Աթանեսյանը հայտնեց, որ նա պահվում է սովորական խցում. «Արմենի տրամադրությունը մարտական է, որևէ ընկճում չկա: Հիմա կյանքի այդ հանգրվանն է, քաղաքական գործչի համար դժվար փուլ է Հայաստանում, որը պետք է անցնի պատվով, և ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի»:
Անդրադառնալով իրավապաշտպան կառույցների արձագանքներին, փաստաբանն ասաց. «Հայաստանում իրավապաշտպան չկա, բացի Ավետիք Իշխանյանից: Բոլոր իրավապաշտպաններին, որոնց տեսնում էինք մինչև այսպես կոչված, հեղափոխությունը, ընդամենը սորոսական էին, ընդամենը ֆինանսավորվում էին, դա բիզնես էր: Տեսեք, թե ինչ հսկայական գրանտներ են ստացել, ինչեր էին խոսում, ո՞ւր են, չկան: Որովհետև այդ ուղղությամբ գրանտներ չեն տալիս: Մենք շատ տխուր ու թերզարգացած հասարակություն ենք: Իսկ միջազգային կառույցների մասին սխալ տպավորություն է, որ նրանք գալիս են Հայաստանը ծաղկեցնելու, շենացնելու, օգնելու: Այդ բոլոր կառույցները և պետությունները թքած ունեն Հայաստանի վրա: Հայաստանն իրենց համար մի պետություն է, որ ռուսական ազդեցության տակ է, պետք է այդտեղից հանել: Թե արանքում 5 հազար մարդ կսպանեն, թե 100 հազար, իրենք բացարձակ թքած ունեն: Մյուս կողմից ո՞վ կարող է հարգել մի ազգի, որն ընտրում է Նիկոլին»,-ասաց Աթանեսյանը:
Նշենք, որ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.
-
2025-07-07 18:51
Количество вышедших на митинг в защиту Самвела Карапетяна – вопрос не главный. Для народа, который устал верить политикам и был сто раз обманут лжеоппозиционерами, людей вышло немало.
-
2025-07-07 18:46
Ходатайства о лишении иммунитета могут быть поданы и против других депутатов парламента Армении. Об этом заявила в законодательном органе генеральный прокурор Анна Вардапетян.
-
2025-07-07 18:44
В Минтрансе России еще одна смерть.