Քվորում կար, բայց չստացվեց. դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվեց
Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ նիստին մասնակցել է 288 դատավորներից 188-ը, այսինքն՝ քվորումն ապահովվել է:
«Հաջորդ ժողովի օրվա և ժամանակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»,– ասաց Շաբոյանը։
Հիշեցնենք` հուլիսի 18-ին ՀՀ դատավորների միությունը հայտարարություն էր տարածել, որ Դատական դեպարտամենտը վտանգում է դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմնի օրինական ձևավորման գործընթացը։
Նշվում էր, որ հուլիսի 19-ին նշանակված դատավորների ընդհանուր ժողովի ծանուցում, որտեղ ի թիվս այլ հարցերի կա նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրելու հարցը, դեպարտամենտն ուղարկել է միայն ՀՀ մարզերի դատարանների դատավորներին։
Ավելի վաղ` 2022 թվականի մարտի 22-ին ևս հայտարարվել էր Սահմանադրության համապատասխան Բարձրագույն դատական խորհուրդ ձևավորելու հնարավորությունը դեպարտամենտի կողմից խախտելու մասին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-19 11:00
В последние дни произошло много событий, но мне постоянно приходят в голову заявления властей, которые создают прямую угрозу вооруженным силам страны.
-
2024-11-19 10:50
Не менее десяти участников протестов задержаны в центре Тбилиси, сообщает портал «Новости Грузия».
-
2024-11-19 10:48
Премьер-министр Армении Никол Пашинян сообщил чиновникам о своем решении относительно их увольнения через WhatsApp, пишет газета "Грапарак".
-
2024-11-19 10:45
Президент Абхазии Аслан Бжания и премьер правительства республики Александр Анкваб уходят в отставку. Об этом говорится в протоколе, который был подписан по итогам переговоров оппозиции с властями республики.