ԵԽ պատգամավոր․ ԵՄ-ն պետք է անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրի Լեռնային Ղարաբաղին
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն խորապես մտահոգիչ է գնահատել Արցախում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կաստալդոն նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկարատև, ատելությամբ լցված շրջափակումը վտանգի տակ է դնում անթիվ կյանքեր՝ խոչընդոտելով կենսական նշանակություն ունեցող ապրանքների հասանելիությանը և սրելով տուժած բնակչության տառապանքը:
«Քանի որ ես վերջերս Եվրոպական խորհրդարանի կողմից կազմակերպված պաշտոնական այցի ժամանակ ականատես եղա այն ծանր պայմաններին, որոնց բախվել են հայերը, հաստատ համոզված եմ, որ մենք չենք կարող անտեսել միջազգային իրավունքի այս խախտումները, որոնք ներկայացնում են մարդկության դեմ հանցագործություն: Առանց ձգձգելու ԵՄ-ն պետք է հրատապ մարդասիրական օգնություն տրամադրի՝ տեղում հրատապ կարիքները լուծելու համար: Այնուհետև, միջնաժամկետ հեռանկարում, ԵՄ-ն պետք է ակտիվորեն աջակցի եռակողմ բանակցություններին՝ հանդես գալով որպես ազնիվ միջնորդ՝ ապահովելու ցանկացած վերջնական համաձայնագրում վճռորոշ կետերի ներառումը», - ասել է Կաստալդոն։
Ըստ եվրախորհրդարանականի, այդ կետերը պետք է ներառեն Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայ բնակչության անվտանգության միջազգային երաշխիքներ, և ԵՄ-ն պետք է իրեն առաջարկի որպես այդ համաձայնագրի և դրա պայմանների վերջնական երաշխավորներից մեկը։
Եվրապատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն փաստահավաք առաքելությամբ Հայաստանում է եղել 2022 թվականի նոյեմբերին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.