Ճապոնական ծովում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի զորավարժությունները
Ճապոնական ծովում մեկնարկել են «Հյուսիս: Փոխգործակցություն-2023» ռուս-չինական համատեղ ռազմածովային զորավարժությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
«Միջազգային ռազմական համագործակցության պլանին համապատասխան՝ հուլիսի 20-ից մինչև 23-ն ընկած ժամանակամիջոցում Ճապոնական ծովի ջրատարածքում անցկացվում են «Հյուսիս: Փոխգործակցություն-2023» ռուս-չինական համատեղ ռազմածովային զորավարժությունները», - մեջբերում է ТАСС-ը գերատեսչության հաղորդագրությունից։
ՌԴ ՊՆ-ում պարզաբանել են, որ համատեղ պրակտիկ գործողությունների ընթացքում կմշակվեն հակասուզանավային պայքարի հետ կապված խնդիրներ և ծովային մարտ, նավերի ծովային և օդային ուղեկցորդում, հաղորդակցությունների անվտանգության ապահովում Ճապոնական ծովի ջրային և օդային տարածությունում և այլն։ Նախատեսված են համատեղ հրետանային հրաձգություններ։
Գերատեսչությունում նշել են, որ զորավարժությունների հիմնական նպատակն է Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմածովային համագործակցության ամրապնդումը, կայունության և խաղաղության պահպանումն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.