Արցախցի լրագրողները մասնագիտական կոչ են ուղղել Շուշիում ֆորումի մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախցի մի խումբ լրագրողներ հուլիսի 22-ին, խաղաղ ակցիա են իրականացրել Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհահատվածին:
Ակցիայի մասնակիցներն Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում կազմակերպված Գլոբալ մեդիա-ֆորումի մասնակիցներին կոչ են արել հավատարիմ մնալ իրենց առաքելությանը որպես լրագրող՝ ներկայացնելու ճշմարտությունը և պաշտպանելու մարդու իրավունքները և արժանապատվությունը:
Խաղաղ ցուցարարները Արցախի Հանրապետության լրագրողների համայնքի կողմից անգլերենով և ռուսերենով, այսպես ասած՝ մարդկային և մասնագիտական կոչ են ուղղել ֆորումի մասնակիցներին.
«Հաշվի առնելով, որ դուք՝ ավելի քան 120 լրատվամիջոցներից և 50 երկրներից, այցելել եք Ադրբեջան՝ նրա բռնապետական ռեժիմի հրավերով,
հաշվի առնելով աշխարհում խոսքի ազատության ապահովման հարցում Ադրբեջանի ամենաբացասական ռեկորդներից մեկը, այդ թվում՝ ներկայումս ազատազրկման և ճնշումների տակ գտնվող բազմաթիվ լրագրողների առկայությունը,
հաշվի առնելով մանիպուլյացիաների, կեղծիքների և միջազգային լրատվամիջոցների վրա ապօրինի ազդեցության Ադրբեջանի երկարամյա փորձը,
նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ Շուշիի բնիկ հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը կեղծելու ադրբեջանական քաղաքականությունը,
Նկատի ունենալով Ադրբեջանի հակահայկական էթնիկ ատելության և խտրական պետական քաղաքականության լույսի ներքո՝ միջազգային դատարանների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված բազմաթիվ օրինակները,
ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանն ավելի քան 7 ամիս, որից 5 շաբաթը՝ լիակատար, շրջափակել է Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչությանը՝ նրանց թողնելով առանց սննդի, դեղորայքի, վառելիքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների,
անհանգստանալով Լեռնային Ղարաբաղում վատթարացող սուր հումանիտար ճգնաժամով, սովի բարձր ռիսկերով, նորածինների և չծնված երեխաների մահացության կրկնակի մակարդակով, հղիների շրջանում անեմիայի 90%-ով, հասարակական տրանսպորտի, գյուղատնտեսական և այլ տնտեսական գործունեության դադարեցմամբ, գործազրկության և աղքատության կտրուկ աճով,
հաշվի առնելով Ադրբեջանի մերժումը՝ կատարելու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումները Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու մասին,
հաշվի առնելով միջազգային փաստահավաք առաքելությունների, օտարերկրյա լրագրողների և մարդասիրական կազմակերպությունների համար Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու, իրական իրավիճակն արձանագրելու և զեկուցելու համար Ադրբեջանի խոչընդոտները,
մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լրագրողներս, կոչ ենք անում Ձեզ ձեռնարկել հետևյալ քայլերը.
դադարեցնել Լեռնային Ղարաբաղի, շրջափակման և ընդհանուր հակամարտության վերաբերյալ միայն միակողմանի տեղեկությունների և նարատիվների հաղորդումը,
դադարեցնել խոսքի ազատության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների դեմ բռնապետական ռեժիմի կողմից աղաղակող խախտումներին աջակցելը,
գալ ձեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեր համայնքներ՝ լուսաբանելու մեր ժողովրդի իրական կյանքը և ձեզ Շուշի հրավիրողների ու կերակրողների իրական դեմքը,
հավատարիմ մնալ ձեր առաքելությանը որպես լրագրող՝ ներկայացնելու ճշմարտությունը և պաշտպանելու մարդու իրավունքները և արժանապատվությունը,
զերծ մնալ բռնապետական ձեռքում գործիք դառնալուց և էթնիկ զտումների քաղաքականությունը խթանելուց։
Հակառակ դեպքում դուք ծանր պատասխանատվություն եք կրում մարդկության դեմ շարունակվող այս հանցագործության համար:
Դժոխքի կողքին կեղծ դրախտի մասին հաղորդում տալը ո՛չ մարդկային է, ո՛չ մասնագիտական, ո՛չ օրինական:
Մենք հավատում ենք, որ դուք կարող եք փոփոխություն կատարել աշխարհում և փրկել մարդկային կյանքեր: Մենք ակնկալում ենք ձեր մարդկային և մասնագիտական աջակցությունը՝ ի պաշտպանություն ճշմարտության, մարդու իրավունքների, ազատությունների և արժանապատվության»,-նշել են արցախցի լրագրողներն իրենց կոչ-ուղերձում:
Ակցիային լրագրողների հրավերով ներկա է գտնվել նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-19 10:18
«Карен Андреасян полностью разрушил всю существующую судебную систему. При этом он действовал очень часто самостоятельно, очень часто свободно. Все усилия по созданию хорошей судебной системы сошли на нет благодаря личным усилиям Карена Андреасяна». Об этом в беседе с "Фактинфо" заявила отстраненная судья Гражданского суда общей юрисдикции Еревана Заруи Нахшкарян.
-
2024-11-19 09:41
После «бархатной революции» весной 2018 года нынешние власти Армении взяли на вооружение и принялись усердно претворять в жизнь с переменным успехом так называемую диверсификацию внешнеполитического курса. Одним из своих компонентов, помимо поиска новых партнёров в сфере безопасности и обеспечении собственной обороноспособности, она включает рассредоточение торгово-экономических связей.
-
2024-11-19 09:14
Сборная Армении не сможет принять в своем сильнейшем составе участие в чемпионате мира по борьбе среди военнослужащих, сообщил в Facebook двукратный чемпион мира Арсен Арутюнян. Он отметил, что в последние месяцы сборная непрерывно работала и прилагала большие усилия, готовясь к турниру, который пройдет в Ереване.
-
2024-11-19 05:31
Международный суд ООН дал Армении и Азербайджану год на подготовку контрмеморандумов по делам о расовой дискриминации. Об этом говорится в сообщении пресс-службы.