Последние новости

Իրանն առաջարկում է ավելացնել ռուսաստանյան նավթի մատակարարումներն իր նավահանգիստներով

Իրանի իշխանությունները կարծում են, որ ռուսաստանյան նավթի արտահանումը տեղի նավահանգիստներով կօգնի Ռուսաստանին ոչ միայն շրջանցել պատժամիջոցների սահմանափակումները, այլև տնտեսել լոգիստիկայի վրա ծախսվող միջոցները, դրանով իսկ մեծացնելով ռուսաստանյան նավթի արժեքը։ Այս մասին հայտարարել է Մազանդարանի նահանգապետ Մահմուդ Հոսեյնիպուրը, գրում է ISNA-ն։

Ըստ պաշտոնյայի, ներկայումս ռուսաստանյան նավթը Իրան է գալիս հյուսիսային նահանգներից, որտեղ գտնվում են Ֆերեյդունկենար, Ամիրաբադ և Նոուշեխր խոշոր նավահանգիստները, գրում է Pars.ru-ն։ Դրանց թողունակությունը ներկա դրությամբ տարեկան կազմում է 12 մլն տոննա։ Հոսեյնիպուրը համոզված է, որ այն կարելի է հասցնել 20 մլն-ի։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ