Թագուհի Թովմասյանը դիմել է դատարան` իր լիազորությունները վերականգնելու պահանջով
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով վերականգնել իր լիազորությունները ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ–ում հրավիրված ասուլիսի ժամանակ։
Պատգամավորը վստահ է, որ գործընթացը ծայրից ծայր տեղի է ունեցել ապօրինաբար, քանի որ նա զրկված է եղել լսված լինելու իրավունքից։
«Ես ունեցել եմ անաշխատունակության թերթիկ, որը նախապես ներկայացրել եմ ԱԺ նախագահին` ակնկալելով, որ ինձ վերաբերելիք հարցի քննությունը կհետաձգվի, բայց նրանք իմ դիմումը անպատասխան են թողել ու առանց իմ ներկայության քննարկել և քվեարկել են ինձ լիազորություններից զրկելու հարցը»,– ասաց նա։
Եթե դատարանը չբավարարի պատգամավորի պահանջը նա պատրաստվում է դիմել նաև ՄԻԵԴ` ցանկալի արդյունքին հասնելու համար։
Հիշեցնենք` հուլիսի 11–ին 62 կողմ, 1 դեմ, 1 անվավեր քվեաթերթիկներով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը զրկվեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին հայտարարել էր ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Հիմքն այն է, որ հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուների հարցի քննարկման ժամանակ, երբ իշխանական պատգամավորների և Էդգար Ղազարյանի միջև լեզվակռիվ է առաջացել, Թովմասյանն ընդմիջում չի հայտարարել և չի հորդորել Էդգար Ղազարյանին ներողություն խնդրել 2018 թվականի իշխանափոխությունը ադրբեջանա-թուրքական անվանելու համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.