ԿԽՄԿ-ին հաջողվել է ադրբեջանցիներին համոզել, որ անցակետում բուժզննումը գոնե չկատարվի տեսախցիկների առջև
Քանի որ տևական ժամանակ նույնիսկ Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի միջոցով անհնարին էր դարձել հիվանդների տեղափոխությունը Հայաստան, հիմա ունենք ավելի քան 200 բուժառու, որոնք սպասում են հայաստան տեղափոխմանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցարզույցում նշել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Տևական ժամանակ բացարձակապես դեղորայք չի բերվում Արցախ: Մանկական հիվանդանոցում ունենք ստացիոնար բուժում ստացող 24 երեխա, որից 7-ը նորածնային և վերականեդանացման բաժանմունքում:
Այսօր (նկատի ունի հուլիսի 23-ին-խմբ) առաջին անգամ Կարմիր Խաչի միջոցով 13 բուժառու նրանց ուղեկցողների հետ հնարավոր եղավ տեղափոխել Հայաստան: Մի կերպ Կարմիր խաչի ներկայացուցիչներին հնարավոր եղավ ադրբեջանցիներին համոզել, որ անցկացնեն նրանց: Ինչպես արդեն ասել եմ, ադրբեջանցիները անցակետում հավելյալ բերել են բժիշկներ և մեր հիվանդներին, որոնք պետք է տեղափոխվեն Հայաստան՝ այնտեղ պատշաճ բուժօգնություն ստանալու համար, ադրբեջանցիները անցակետում նրանց բուժհետազոտության են ենթարկում: Այսօր մի կերպ համոզեցինք, որ այդ բուժհետազոտությունը չկազմակերպեն տեսախցիկների առջև:
Պատկերացնում եք, մեր հիվանդներին, որոնք անմարդկային պայմաններում, նույնիսկ ծանր վիճակում հիվանդ կա, որին Կարմիր Խաչը Հայաստան է տեղափոխում նստած վիճակում, նրանց իջեցնում են և ադրբեջանցիներն ասում են՝ պետք է բուժհետազոտության ենթարկենք, ընդհուպ, եթե անհրաժեշտ լինի, այդ հետազոտությունը պետք է զուգորդվի նաև անձի մերկացմամբ: Կարմիր Խաչին մի կերպ հաջողվել է համոզել, որ այդ գործընթացը տեսախցիկների առջև չկատարվի»,-ասաց Արցախի պետնախարարը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-21 15:02
Никол Пашинян получает поздравительные послания по случаю 33-летия Независимости Республики Армения. Как сообщает пресс-служба армянского правительства, в поздравительном послании президента Соединенных Штатов Америки Джо Байдена говорится:
-
2024-09-21 15:01
Президент и премьер-министр России, Владимир Путин и Михаил Мишустин, поздравили премьер-министра Армении Никола Пашиняна с 33-й годовщиной независимости Армении. Об этом сообщает пресс-служба правительства Армении.
-
2024-09-21 14:28
24 сентября в 11:00 в Ереванском военном Пантеоне «Ераблур» состоится церемония закладки фундамента мемориала «Зов Арцаха». Мемориал увековечит память всех отдавших свои жизни за Арцах и тех, кто погиб 25 сентября в результате трагического взрыва на топливном складе под Степанакертом. Новости Армении - NEWS.am
-
2024-09-21 14:26
Лидер протестного движения "Священная борьба" архиепископ Галстанян отреагировал на заявление радикального блока "Национально-демократический полюс" (НДП) о прекращении сотрудничества с ними.