Քաղաքացիները պահանջում են սննդամթերք տեղափոխել Արցախ. ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
«Բացում» քաղաքացիական շարժումը բողոքի ակցիա է իրականացրել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ ի աջակցություն Արցախի: Շարժման ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիելս Սքոտին` նրանից ակնկալելով աջակցություն` ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքված առաջին անհրաժեշտության իրերն ու պարենն Արցախ տեղափոխելու համար։
«Մենք պահանջում ենք անհապաղ գործողություններ ձեռնարկել, որպեսզի այստեղ հավաքված ամբողջ բեռը հասնի Արցախ»,– ասում էին շենքի դիմաց հավաքված քաղաքացիները։
Քաղաքացիները ակնկալում են, որ ՄԱԿ–ը կգործադրի նաև իր լծակները, որպեսզի Լաչինի միջանցքը շուտափույթ բացվի։
Այս պահին քաղաքացիները շարունակում են սննդամթերքի փաթեթներ բերել ՄԱԿ–ի շենքի մոտ։ Ակցիայի մասնակիցները իրենց պահանջի գրավոր տարբերակը փոխանցեցին ՄԱԿ-ի ներկայացուցչության։
Շարժման ներկայացուցիչները նշեցին, որ եթե հարցը չլուծվի, իրենք շրջափակելու են բոլոր այն կառույցների շենքերը, որոնք պարտավոր են քայլեր ձեռնարկել իրավիճակի լուծման համար։
Նրանք նաև հայտարարեցին, որ այսօր երեկոյան ակցիա են իրականացնելու Երևանի Ազատության հրապարակում, որտեղ էլ կքննարկեն հետագա քայլերը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ «Բացում» նախաձեռնության անդամները Երևանում ՄԱԿ–ի գրասենյակ դիմաց առաջին անհրաժեշտության ապրանքներ ու պարենային մթերքներ են հավաքում` պահանջելով, որ ՄԱԿ–ը դրանք տեղափոխի շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Այսօր վաղ առավոտից էլ մի խումբ քաղաքացիներ պարբերաբար փակում են Երևանի տարբեր փողոցներ` իրազեկման ակցիա անելու նպատակով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-19 11:00
В последние дни произошло много событий, но мне постоянно приходят в голову заявления властей, которые создают прямую угрозу вооруженным силам страны.
-
2024-11-19 10:50
Не менее десяти участников протестов задержаны в центре Тбилиси, сообщает портал «Новости Грузия».
-
2024-11-19 10:48
Премьер-министр Армении Никол Пашинян сообщил чиновникам о своем решении относительно их увольнения через WhatsApp, пишет газета "Грапарак".
-
2024-11-19 10:45
Президент Абхазии Аслан Бжания и премьер правительства республики Александр Анкваб уходят в отставку. Об этом говорится в протоколе, который был подписан по итогам переговоров оппозиции с властями республики.