Последние новости

Իրավիճակը Շուշիի շրջանի գյուղերում

Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը փակելու հետևանքով Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները հայտնվել են լիակատար շրջափակման մեջ՝ կտրվելով թե մայրաքաղաք Ստեփանակերտ, թե Գորիս հասնելու հնարավորությունից։

Մինչև ապրիլի 23-ը՝ անցակետի տեղադրումը, գյուղացիները կարողանում էին մայրաքաղաքից կամ Գորիսից իրենց համար անհրաժեշտ պարագաներ, սնունդ բերել, սակայն այժմ գյուղացիները գոյատևում են Կարմիր խաչի կամ կառավարության տված օգնության միջոցով։

Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանի խոսքով՝ մայրաքաղաք Ստեփանակերտի համեմատ գյուղերում իրավիճակը մի փոքր լավ է, քանի որ գյուղացիները կարողանում են օգտվել իրենց աճեցրած մրգից և բանջարեղենից, սակայն դեղորայքի և վառելիքի առումով իրավիճակը ճգնաժամային է։

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ չունենք, սակայն կան մարդիկ, որոնք կարող են հասնել այդ վիճակին, որովհետև նրանց անհրաժեշտ են պարբերական զննումներ և դեղորայքներ, ինչից զրկված են։ Մի քանի ամիսը մեկ պետք է խոլեստերինը ստուգվի, արյան անալիզներ հանձնվեն, բայց չեն կարողանում։ Դեղորայքն չի հերիքում, դեղատներում գրեթե ոչինչ չի մնացել»,- պատմեց Դավթյանը։

Գյուղապետի խոսքով՝ գյուղում այլևս մեքենաներ չեն օգտգործվում վառելիքի սղության պատճառով։

«Մարդիկ ոտքով են հասնում իրենց հեռավոր դաշտերը, այլ հեռավոր այգիները ոտքով են գնում հասնում։ Խոտհարք չենք կարողանում անել, որովհետև վառլիք չունենք տեխնիկայի համար, մեծ դաշտերը չորացել են։ Այլևս ճաշի համար էլ էլ հետ չեն գալիս, մինչև գան հասնեն տուն, նորից աշխատանքի ժամը կգա»,- նշեց Դավթյանը։

Պետությունը գյուղացիներին անվճար ալյուր է հասցում, իրենք հաց են թխում։ Նպարեղենը, ձեթը, առաջին անհրաժեշտության այլ պարագաններ համայքներ հասցվում են ըստ շնչի։ Մարդիկ իրենց թոնրի մեջ թխում են հացը։

«Ըստ շնչի պատվիրում ենք, բայց տեղում մարդ է լինում ասում է՝ սա չեմ ուզում, մեկ ուրիշն ասում է՝ սրանից շատ եմ ուզում, բաժանում ենք առանց խնդրի։ Հերթ չենք ունենում, մոտ 80 բնակիչ կա գյուղում, նախօրոք հայտարարում ենք, մոտենում են»,- ասաց Դավիթ Դավթյանը։

Եղցահող Կարմիր խաչ մի քանի օր առաջ է սնունդ հասցրել։ Այս պահին սննդի առումով խնդիր չկա, բայց հիգիենայի պարագաներ և ծխախոտ չեն մնացել։

«Մեկ շնչին մեկ արկղ նպարեղեն է հասցվել, կառավարությունն էլ ալյուրն է հասցնում։ Եթե իրավիճակը մի փոքր էլ այսպես շարունակվի, հաստատ չենք դիմանա։ Մեր գյուղի մթերային խանութներն այլևս դատարկ են, փակվել են»,- նշեց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, ապրիլի 23-ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Президент и премьер-министр Абхазии уходят в отставку
      2024-11-19 10:45

      Президент Абхазии Аслан Бжания и премьер правительства республики Александр Анкваб уходят в отставку. Об этом говорится в протоколе, который был подписан по итогам переговоров оппозиции с властями республики.

    • Заруи НАХШКАРЯН: ОТСТАВКА КАРЕНА АНДРЕАСЯНА НЕ ОЗНАЧАЕТ ОСВОБОЖДЕНИЯ ОТ ОТВЕТСТВЕННОСТИ
      2024-11-19 10:18

      «Карен Андреасян полностью разрушил всю существующую судебную систему. При этом он действовал очень часто самостоятельно, очень часто свободно. Все усилия по созданию хорошей судебной системы сошли на нет благодаря личным усилиям Карена Андреасяна». Об этом в беседе с "Фактинфо" заявила отстраненная судья Гражданского суда общей юрисдикции Еревана Заруи Нахшкарян.

    • Семь стульев Пашиняна
      2024-11-19 09:41

      После «бархатной революции» весной 2018 года нынешние власти Армении взяли на вооружение и принялись усердно претворять в жизнь с переменным успехом так называемую диверсификацию внешнеполитического курса. Одним из своих компонентов, помимо поиска новых партнёров в сфере безопасности и обеспечении собственной обороноспособности, она включает рассредоточение торгово-экономических связей.

    • Арсен АРУТЮНЯН: СИЛЬНЕЙШИЕ БОРЦЫ СБОРНОЙ АРМЕНИИ НЕ ПРИМУТ УЧАСТИЕ В ЧМ СРЕДИ ВОЕННОСЛУЖАЩИХ
      2024-11-19 09:14

      Сборная Армении не сможет принять в своем сильнейшем составе участие в чемпионате мира по борьбе среди военнослужащих, сообщил в Facebook двукратный чемпион мира Арсен Арутюнян. Он отметил, что в последние месяцы сборная непрерывно работала и прилагала большие усилия, готовясь к турниру, который пройдет в Ереване.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ