Ասկերանի ղեկավարի օգնական․ Դաշտերը չորանում են, չենք կարողանում մշակել, որովհետև վառելիք չունենք
Արդեն 70 օր է՝ Ասկերանի շրջան սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ չեն մտել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը։
Ասկերանի շրջանը պատերազմից առաջ ընդգրկում էր 48 համայնք, այժմ այդ համայնքների թիվը 23 է։
«Ինչպես ախտորոշման դեպքում են ասում՝ մարդկանց վիճակը կայուն ծանր է։ Փորձում ենք հարմարվել իրավիճակին։ Հիմա ամենամեծ խնդիրներից մեկը վառելիքն է, այլևս հանրային տրանսպորտ էլ չենք օգտագործում։ Ընդհանուր առմամբ շրջանում շարժը կանգ է առել, մարդիկ իրենց մարդատար մեքենաներն էլ չեն օգտագործում, միայն հազվադեպ ժամանակ, երբ շատ հեռու վայր պետք է գնան։ Անգամ դաշտերն են ոտքով գնում։ Բայց դաշտերը չորանում են, չենք կարողանում մշակել, որովհետև վառելիք չունենք տեխնիկայի համար»,- նշեց Պետրոսյանը։
Անահիտ Պետրոսյանի խոսքով՝ ծայրահեղ ծանր հիվանդներին հասնելու համար պահեստային վառելիք կա, սակայն դա էլ շատ երկար ծառայել չի կարող։ Վերջին անգամ շրջան սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են հասել հունիսի 15-ին։
«Հացի հետ կապված խնդիր այս պահին չունենք։ Հացը մարդիկ կարողանում են գնել անսահմանափակ քանակությամբ, միայն թե երբեմն, երբ որ հոսանքազրկումներ են լինում, հերթեր են գոյանում, մինչև հոսանքը նորից գա, արտադրամասում շարունակեն աշխատանքը։ Մրգերի ու բանջարեղենի գները տասնապատկվել են, և գյուղացին է բերքը բարձր գնով վաճառում, հետո էլ վերավաճառողը՝ շուկայում։ Մենք փորձում ենք վերահսկել դաշտը, բայց ամբողջապես չի ստացվում։ Դեղատները կիսադատարկ են, խանութների մեծ մասն էլ փակ, որովհետև ոչինչ չկա վաճառելու»,- ասաց Անահիտ Պետրոսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 12:34
Руководство "Электросети Армении" не видело проблемы в том, чтобы принять на работу брата генпрокурора страны. Об этом временно исполняющий обязанности генерального директора компании Давид Казинян заявил на пресс-конференции.
-
ВРЕМЕННЫЕ ПОТЕРИ ДОЛЖНЫ СТАТЬ СТИМУЛОМ ДЛЯ ПРОДОЛЖЕНИЯ БОРЬБЫ: СЕГОДНЯ ДЕНЬ РОЖДЕНИЯ СЕРЖА САРГСЯНА.2025-06-30 12:18
Сегодня — день рождения третьего президента Республики Армения Сержа Саргсяна. Офис президента распространил поздравительное послание:
-
2025-06-30 12:17
Ситуация в Армении - это внутренние дела страны, но нападки на церковь вызывают озабоченность, сказал глава МИД России Сергей Лавров журналистам по итогам заседания Совета министров иностранных дел ОДКБ в Кыргызстане.
-
2025-06-30 12:15
Обязательства жертв мошенничества перед банками заморозят, проценты – обнулят, сообщает пресс-служба МВД. Речь идет о гражданах, на имя которых мошенническим путем были выданы кредиты, уточнило ведомство.