Последние новости

ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 1,5 մլրդ եվրոյի հերթական տրանշը

Եվրամիությունն Ուկրաինային հատկացրել է 1,5 մլրդ եվրոյի չափով հերթական տրանշը երկրի աջակցելու և ենթակառուցվածքի նորոգման մակրոֆինանսական օգնության շրջանակում։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Այսօր մենք վճարել ենք ևս 1,5 մլն եվրո, որպեսզի օգնենք երկրին գործել և նորոգել ենթակառուցվածքը»,- գրել է նա Թվիթերում։

Ինչպես նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը, ԵՄ-ն Ուկրաինային տրամադրել է 10,5 մլրդ եվրո ընթացիկ տարում։ Նրա խոսքով՝ Ուկրաինան «լավ առաջընթաց է կատարում մակրոֆինանսական օգնության տրամադրման պայմանների իրականացման հարցում»՝ ամրապնդում է օրենքի գերակայությունը, բարձրացնում է էներգետիկ արդյունավետությունը և բարելավում ներդրումային մթնոլորտը։

Եվրամիությունն Ուկրաինային խոստացել է մակրոֆինանսական օգնության 2023թ. ծրագիր 18 մլրդ եվրոյի չափով։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ