Последние новости

«Ժողովուրդ»․ ՔՊ-Ն ՀԱՎԱՔՈՒՅԹ-ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ Է ՏՎԵԼ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկուշաբթի երեկոյան՝ հուլիսի 31-ին, հավաքույթ է իրականացնելու և Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ դրամահավաք է կազմակերպելու: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ պարբերականի` միջոցառմանը մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ հավաքույթի անցկացման վայրը դեռ քննարկում են, բայց հավանական է, որ «Դվին» ռեստորանում հավաքվեն:

«Ինչպես ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին, հավաքույթով պայմանավորված՝ կուսակցությունում այս օրերին շատ խառն են, պատրաստվում են, որ միջոցառումը հավուր պատշաճի անցնի: Ավելին՝ ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Նիկոլ Փաշինյանը ներքին կարգով պատգամավորներին հրահանգել է՝ ամեն մեկն իր կողմից առնվազն 5 հյուր բերի, որպեսզի հավաքույթը մարդաշատ անցնի։ Բացի այդ, պատգամավորներին ասվել է, որ իրենց բերած հյուրերից յուրաքանչյուրը 20.000-ական դրամ պիտի նվեր տա իշխող կուսակցությանը դրամահավաքի անվան տակ»,– գրում է թերթը:

ԶԼՄ–ն նշում է, որ ՔՊ-ն նման դրամահավաք էր արել նաև 2017, 2018 և 2021 թվականներին։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ