«Հրապարակ»․ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԻՍՏԸ ՓԱԿ ՁևԱՉԱՓՈՎ ԿԱՆՑԿԱՑՎԻ
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ, կանցկացվի փակ ֆորմատով` առանց ուղիղ հեռարձակման։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը թույլ է տվել Տոնոյանին մասնակցել հանձնաժողովի նիստին։ Նա խորհրդարան է գնալու քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ուղեկցությամբ։ Նիստերը կայանալու են օգոստոսի 1-ին և 2-ին։
Ամիսներ առաջ նախկին նախարարը հայտարարում էր, որ կհամաձայնի մասնակցել հանձնաժողովի նիստին ու պատասխանել հարցերին, եթե այն անցկացվի բաց ֆորմատով և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:
«Գուցե մտափոխվել է Փաշինյանի մասնակցությունի՞ց հետո։ Ոմանք չեն բացառում, որ այսպիսով նա փորձում է մեղմել իր նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը և առճակատման չգնալ Փաշինյանի հետ»,– գրում է թերթը։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 15:42
Сегодня день рождения третьего президента Армении, председателя Республиканской партии Армении Сержа Саргсяна. Заместитель председателя РПА Армен Ашотян направил ему поздравительные слова.
-
2025-06-30 15:37
Сотрудники полиции пытаются проникнуть в торговый центр «Ташир» в Ереване и демонтировать плакаты с надписью «Свобода Самвелу Карапетяну», прикрепленные к фасаду здания ТЦ. Alpha News
-
2025-06-30 15:07
Пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, говоря о членстве Армении в ОДКБ, заявил, что это – суверенное решение государства.
-
2025-06-30 15:05
МИД Ирана объяснил свою позицию по поводу "Стамбульской декларации", принятой по итогам саммита Организации исламского сотрудничества и содержащей антиармянские формулировки.