Последние новости

10 և 12 տարեկան հայուհիները նվաճել են Արարատի գագաթը

12 տարեկան Յանա և 10 տարեկան Էլիզա Բեգինյանները բարձրացել են Արարատի գագաթ։ Տեղեկությունը հայտնում է «4 Peaks Alpine Club» արշավական ակումբը։

Նշվում է, որ աղջիկները շուրջ 7 ամիս ակտիվ պատրաստվել են Արարատի վերելքին` ամեն շաբաթ վերելք կատարելով կամ արշավելով։

«Պատկերացնո՞ւմ եք, թե ընդամենը 12 և 10 տարեկան աղջիկներին ինչքան մեծ կամք, համբերություն և դիմացկունություն է անհրաժեշտ նման վերելքի համար»,– գրված է հաղորդագրությունում։

Ի դեպ, Էլիզան ամենաերիտասարդ հայուհին է, որ բարձրացել է Արարատի գագաթ։

Այս արշավական ակումբի երեխաներից արդեն 4–ը հասել են այնտեղ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ