ՀՀ-ում 100 000-ից ավելի մարդ է վարակված վիրուսային հեպատիտով. ինչպես կանխել հիվանդությունը
Հայաստանում ավելի քան 100 հազար մարդ է վարակված վիրուսային հեպատիտով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը` ներկայացնելով հիվանդացության վիճակագրությունը։
«Հեպատիտ C–ի կրողների թիվը կազմում է Հայաստանի բնակչության մոտավորապես 4 տոկոսը (շուրջ 66 հազար մարդ), իսկ հեպատիտ B–ի կրողների թիվը` 2 տոկոս (ավելի քան 46.5 հազար մարդ)։ Այսինքն` այսքան մարդ այս երկու վիրուսային հեպատիտների քրոնիկական կրողներ են։ Շատ քչերը գիտեն իրենց ստատուսի մասին և գտնվում են բուժման մեջ»,–ասաց Աթոյանը։
ԻՀԱԿ տնօրենը նշեց` հեպատիտ B–ի դեպքում դեռևս վերջնական ապաքինում չի դիտարկվում, բայց ունեն վիրուսի կայունացում, այսինքն` վիրուսի ընկճում, ինչը նպաստում է թե՛ լյարդի ախտահարման, հիվանդության պրոցեսի կասեցմանը, թե՛ կասեցնում է վիրուսի տարածումը։
Աթոյանը հեղաշրջումային է համարում հեպատիտ C–ով հիվանդների համար ուղիղ ազդեցության հակավիրուսային դեղերի հայտնաբերումը։
«Նախկինում բավականին խնդրահարույց էր hեպատիտ C –ի բուժումը, օրգանիզմը ծանր էր տանում դեղորայքը, բավականին թանկարժեք էին։ Այժմ շատ արդյունավետ է բուժումը, մոտավորապես 95 տոկոս դեպքերում ունենում ենք լրիվ ապաքինում, վիրուսի ոչնչացում օրգանիզմում, ընդ որում` բավական խորացած դեպքերում` ընդհուպ մինչև լյարդի 4–րդ աստիճանի ֆիբրոզի»,– նշեց նա։
Աթոյանը հիշեցրեց, որ հեպատիտ C–ի համար նախատեսված դեղորայքն անվճար է տրամադրվում։ Արդեն մեկ ամիս է` անվճար է նաև հիվանդության ախտորոշումը։ Ընդհանուր առմամբ բուժումը տևում է 3 կամ 6 ամիս, 95 և ավելի դեպքերում արձանագրվում է հիվանդության ամբողջովին ապաքինում։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենը թյուր է համարում այն կարծիքը, թե հեպատիտով ավելի շատ հիվանդանում են տղամարդիկ, քան կանայք։
«Հստակ վիճակագրություն չկա, բայց վերլուծելով վերջին տարիների թվերը` միգուցե տղամարդկանց մոտ չնչին տարբերությամբ ավելի շատ է հայտնաբերվում, բայց այն կարծիքը, թե դա տղամարդկանց հիվանդություն է, բնականաբար թյուր է»,–ասաց նա։
Խոսելով երեխաների շրջանում վիրուսային հեպատիտի տարածվածության մասին` Աթոյանն ընդգծեց, որ հեպատիտ B–ն բավականին արդյունավետ կանխարգելվում է պատվաստանյութի միջոցով, մանավանդ որ երեխաները ծննդատնից պատվաստվում են։
«2018 թվականին հեպատիտ B–ով մանկական վարակվածության զրո դեպք ենք արձանագրել։ Երեք դեղաչափ պատվաստանյութ լիարժեք ստանալու դեպքում ցմահ իմունիտետ է ձևավորում։ Հեպատիտ C–ի առումով, նախնական վերլուծության համաձայն, կրկին շատ չեն դեպքերը երեխաների շրջանում, բայց, այնուամենայնիվ, կան։ Եվ երեխաները, սկսած 12 տարեկանից, կարող են բուժման համար անվճար դեղորայք ստանալ»,– հավելեց Աթոյանը։
Նշենք, որ յուրաքանչյուր տարի հուլիսի 28–ը, ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա, նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր։ Նպատակն է բնակչության շրջանում բարձրացնել գիտելիքները վիրուսային հեպատիտների, վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է «Մեկ կյանք, մեկ լյարդ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-19 05:31
Международный суд ООН дал Армении и Азербайджану год на подготовку контрмеморандумов по делам о расовой дискриминации. Об этом говорится в сообщении пресс-службы.
-
2024-11-19 05:29
Международная организация по защите кавказского наследия сообщила о повреждении еще одной церкви в Нагорном Карабахе.
-
2024-11-19 05:24
Консультативный комитет Рамочной конвенции Совета Европы о защите национальных меньшинств призвал власти Азербайджана создать условия для возвращения армян в Нагорный Карабах, сообщила пресс-служба СЕ.
-
2024-11-19 05:21
Нацсобрание Армении ратифицировало соглашение о свободной торговле между Евразийским экономическим союзом и Ираном.