Последние новости

Շուրջ 20 դեսպաններ Գորիսում փակ հանդիպում են ունեցել Արցախի քաղաքացիների հետ

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների շուրջ 20 ներկայացուցիչ Գորիսում այս պահին հանդիպում են Արցախիի քաղաքացիների հետ, որոնք լիակատար շրջափակման հետևանքով չեն կարողանում վերադառնալ իրենց տուն: Հանդիպման հիմնական հատվածը դռնփակ է։

Հանդիպման սկզբում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրեց Լաչինի միջանցքում և Արցախում ստեղծված իրավիճակը, այն, որ Կոռնիձորում 19 բեռնատարներ հումանիտար բռոլ լի, սպասում են Արցախ մուտք գործելուն: Այնուհետև լրագրողներին խնդրեց դուրս գալ:

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, որ առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում, սակայն Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս բեռնատարներին մուտք գործել Արցախ: Ռուսական խաղաղապահները ևս չեն արձագանքել հայկական կողմի խնդրանքին:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ