Последние новости

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը

ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ ու ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման հետևանքով ահանգնացող հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա դրա անմիջական ազդեցությունն ու վտանգները։ Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ–ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

Հանդիպման ընթացքում Մարգարյանը նշել է, որ 2022թ դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և միջազգային հումանիտար ներկայության շարունակական մերժումը բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մտադրությունը:

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի խորհրդականը տեղեկացվել է, որ Հայաստանից առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ խոչընդոտվել է Ադրբեջանի կողմից: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրության և ՄԱԿ կողմից վաղ ահազանգման մեխանիզմների գործարկման հրամայականը:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ