«Ժողովուրդ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԵՐԱԾԵԼ ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԻ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի իշխանությունները որոշել են խորհրդարանը վերածել ժամանցի վայրի: Իշխող քաղաքական ուժի նախաձեռնությամբ՝ ԱԺ բակում բացօթյա սրճարան կբացվի:
Թե որքանով է արդյունավետ ծախս անել և մի քանի ամիս աշխատելու համար բացօթյա սրճարան կառուցել, դժվար է ասել: Համենայնդեպս, ԱԺ ճաշարանի աշխատակիցները մշտապես դժգոհում են քիչ առևտրից: Այս օրերին ԱԺ-ում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ԱԺ բակը քարուքանդ են արել, որպեսզի բացօթյա սրճարան կառուցեն:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանձնարարել է, որ մինչև ԱԺ նոր նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերը, սրճարանն արդեն պատրաստ լինի: Հավանաբար խորհրդարանականները որոշել են աշխատանքը համատեղել ժամանցի հետ. երբ շատ աշխատելուց հոգնեն, իջնեն դուրս՝ ԱԺ սրճարան՝ հանգստանալու և սրճելու: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանին՝ հասկանալու, թե ինչ նպատակով և ինչ միջոցներից, որքան գումար է ծախսվում սրճարանը կառուցելու համար, բայց դեռ արձագանք չկա: Տեղեկացանք, որ լրատվական ծառայության ղեկավար Լաուրա Անտոնյանը, ԱԺ աշխատկազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը և ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը մեկնել են Հունաստան՝ հանգստի: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Իբիցայում է և հրապարակավ կարծիքներ է հավաքում իր նոր ակնոցի վերաբերյալ՝ «Սազո՞ւմ է»: Այո՛, սազում է, գնե՛ք, միայն այլ գնումներ չցուցադրեք:
Հ.Գ. Ուշ երեկոյան ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը մեզ փոխանցեց, որ այն լինելու է բացօթյա ճաշարան»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 12:34
Руководство "Электросети Армении" не видело проблемы в том, чтобы принять на работу брата генпрокурора страны. Об этом временно исполняющий обязанности генерального директора компании Давид Казинян заявил на пресс-конференции.
-
ВРЕМЕННЫЕ ПОТЕРИ ДОЛЖНЫ СТАТЬ СТИМУЛОМ ДЛЯ ПРОДОЛЖЕНИЯ БОРЬБЫ: СЕГОДНЯ ДЕНЬ РОЖДЕНИЯ СЕРЖА САРГСЯНА.2025-06-30 12:18
Сегодня — день рождения третьего президента Республики Армения Сержа Саргсяна. Офис президента распространил поздравительное послание:
-
2025-06-30 12:17
Ситуация в Армении - это внутренние дела страны, но нападки на церковь вызывают озабоченность, сказал глава МИД России Сергей Лавров журналистам по итогам заседания Совета министров иностранных дел ОДКБ в Кыргызстане.
-
2025-06-30 12:15
Обязательства жертв мошенничества перед банками заморозят, проценты – обнулят, сообщает пресс-служба МВД. Речь идет о гражданах, на имя которых мошенническим путем были выданы кредиты, уточнило ведомство.