Последние новости

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են Մերձդնեստրում խաղաղապահ առաքելության արդյունավետության մասին

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը շնորհավորել է Մերձդնեստրի խաղաղապահներին խաղաղապահ գործողության 31-ամյակի առիթով՝ նշելով նրա պահանջվածությունն ու արդյունավետությունը։

«1992թ. հուլիսի 29-ին հակամարտության գոտի խաղաղապահ ուժեր մտցնելուց հետո դադարեցվել է արյունահեղությունը, ստեղծվել են պայմաններ խաղաղ կարգավորման գործընթաց սկսելու համար։ Անցած տարիներին ձեր առաքելությունը համոզիչ կերպով ապացուցել է իր պահանջվածությունն  ու արդյունավետությունը»,- նշվել է շնորհավորանքում, որի պատճենը ստացել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ համատեղ խաղաղապահ ուժերը ՌԴ, Մոլդովայի և ինքնահռչակ Մերձդնեստրի Հանրապետության մասնակցությամբ հուսալիորեն ապահովում են կայունությունը Դնեստրում։

«Չնայած այդ ձևաչափի ակտուալության մասին շարունակվող բանավեճին՝ այսօր բարդ տարածաշրջանային իրադրության պայմաններում ակնհայտ է, որ հենց խաղաղապահների վրա դրված առաքելության հետևողական կատարումն է մնում քաղաքական երկխոսություն վարելու, մերձդնեստրյան խնդրի լուծման կենսունակ և համապարփակ կարգավորման անփոփոխ պայմանը»,- ընդգծել է Գալուզինը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ