Последние новости

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՐԴԵՆ ԱՅՆՊԻՍԻ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑԵԼ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԴԺՎԱՐ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Արցախում յուրաքանչյուր օր իրավիճակն առավել ծայրահեղ բնույթ է ստանում ու այս ամենը միայն խորությամբ ու ողջ ծանրությամբ կարող են զգալ միայն այն մարդիկ, ովքեր Արցախում են:

Արցախում արդեն այնպիսի խնդիրներ են առաջացել, որոնց մասին նույնիսկ դժվար է պատկերացնել, որովհետև կյանքի ապահովումը միայն հաց ու ջուրը չի:

Սկսած հոգեբանական մեծ ճնշումներից մինչև նվազագույն կենցաղային պայմանների բացակայություն:

Իսկ հայաստանյան իշխանությունն իր համար առաջնային խնդիր է դրել` նվազագույնը ֆոնային առումով անհոգ կյանքի ու դրական տրամադրությունների իմիտացիա ապահովել, ինչն էլ հնարավոր բոլոր միջոցներով փորձում է ապահովել»։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ