«Ժողովուրդ»․ ՀԱՅՏՆԻ Է` ՈՎ Է ՍԵՐԳԵՅ ԵՎ ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԸ
Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ու նրա հոր՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի գործով երեկ կալանավորված գործարար Արման Պետրոսյանը կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի (հայտնի կառուցապատող) փեսան է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ փաստացի Էդուարդ Մադաթյանին և նրա փեսային է պատկանում Երևան քաղաքի կենտրոնում՝ Պուշկինի 25 հասցեում, վեր խոյացած բարձրահարկը, որը, բնակելի շենք լինելուց բացի, իր ներսում նաև ունի ռեստորանային համալիր, սրճարան և այլն: Գործարար Պետրոսյանն էլ բնակվում է հենց Պուշկինի այդ շենքի վերջին հարկում:
Թերթը գրում է, որ Արման Պետրոսյանի եղբայրը «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի փեսան է:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 29-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը` Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Արմեն Սմբատյանը ձերբակալվել են պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու կասկածանքով։ Գործով անցնում է նաև գործարար Ա.Պ.–ն։
Գործարարը Սերգեյ և Արմեն Սմբատյանների հետ 2012 թ. ՀՀ կառավարությանը ներկայացրել է 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր:
Հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 12:34
Руководство "Электросети Армении" не видело проблемы в том, чтобы принять на работу брата генпрокурора страны. Об этом временно исполняющий обязанности генерального директора компании Давид Казинян заявил на пресс-конференции.
-
ВРЕМЕННЫЕ ПОТЕРИ ДОЛЖНЫ СТАТЬ СТИМУЛОМ ДЛЯ ПРОДОЛЖЕНИЯ БОРЬБЫ: СЕГОДНЯ ДЕНЬ РОЖДЕНИЯ СЕРЖА САРГСЯНА.2025-06-30 12:18
Сегодня — день рождения третьего президента Республики Армения Сержа Саргсяна. Офис президента распространил поздравительное послание:
-
2025-06-30 12:17
Ситуация в Армении - это внутренние дела страны, но нападки на церковь вызывают озабоченность, сказал глава МИД России Сергей Лавров журналистам по итогам заседания Совета министров иностранных дел ОДКБ в Кыргызстане.
-
2025-06-30 12:15
Обязательства жертв мошенничества перед банками заморозят, проценты – обнулят, сообщает пресс-служба МВД. Речь идет о гражданах, на имя которых мошенническим путем были выданы кредиты, уточнило ведомство.