Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԹԵՐԵՎՍ ԱՄԵՆԱԶԱՎԵՇՏԱԼԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
Այսօր Հայաստանում կատարվել է, թերևս, ամենազավեշտալի կադրային նշանակումը։ Երկրի անվտանգային համակարգի լրջագույն մարտահրավերների, ՀՀ զինված ուժերում արմատական բարեփոխումների, բարոյա-հոգեբանական վիճակի կտրուկ փոփոխության հրամայականների պայմաններում Երևանի նախկին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ճիշտ կարդացիք, բանկային աշխատողը, որ մի քանի ամիս ժամանակավոր Երևանի քաղաքապետացուն էր, դարձել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
Ու սրանից հետո սրանք պետք է խոսեն Հայոց բանակի մարտունակության, բարեփոխման մասին։
Ամիսներ առաջ Ազգային ժողովում ՀՀ Զինված ուժերում ստեղծված իրավիճակի հարցով ընդդիմության առաջարկած փակ նիստում, իբրև հիմնական զեկուցող, ի թիվս այլ խնդիրների՝ խոսել էի բարձրագույն ռազմական և զինվորական պաշտոնների թերլրացվածության մասին։ Այդ թվում հիշատակել էի պաշտպանության փոխնախարարներից մեկի պաշտոնում արդեն շուրջ երեք տարի մարդ չնշանակելու մասին։ Երանի չասեի, եթե գիտենայի, որ այսպիսի նշանակում է լինելու։
Սա է, որ ընդդիմությունը բարձրաձայնում է՝ այս իշխանությանն ամուր անվտանգային համակարգ պետք չէ, ուժեղ բանակ պետք չէ, ամրացված սահման, առաջնագիծ պետք չէ։ Սրանք միայն ավիրում են ամեն ինչ։
Միայն մի քանի կարևորագույն պաշտոններ նշեմ, որոնք ամիսներով թափուր են՝
1․ ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատար (թափուր է արդեն 5 ամիս)
2․ ՀՀ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ (թափուր է արդեն 7 ամիս)
3․ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 2 տեղակալ (թափուր է արդեն, համապատասխանաբար, 2 տարի և 7 ամիս)»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 16:27
Мэрия Еревана демонтировала баннер с надписью "Свободу Самвелу Карапетяну" и фотографией предпринимателя, размещенный на здании ТЦ "Ташир" в центре Еревана.
-
2025-06-30 16:23
Два агента ФСБ России, работавшие под прикрытием в «Sputnik Азербайджан», задержаны, сообщили азербайджанские СМИ.
-
2025-06-30 16:20
Самыми популярными зарубежными направлениями для командировок в первой половине 2025 года оказались Минск (доля – 8,6%), Стамбул (7,1%) и Дубай (5,8%). Серьезно вырос интерес к деловым поездкам в столицу Беларуси: туда совершено на 19% заказов больше.
-
2025-06-30 16:16
Россия обеспокоена тем, что более двух часов российские дипломаты в Баку не могут связаться с журналистами – гражданами России. Об этом заявила ТАСС официальный представитель МИД России Мария Захарова.