Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ԱՐՏԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ» ԲԱՑԵԼՈՒ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՐՁ ՊԱՏԵՐԱԶՄ Է
Ռուս քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանի դիրքորոշումը, Հայաստանի տարածքով այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, որի ստեղծմանը ձգտում են Ադրբեջանն ու Թուրքիան:
«Դատելով իրանական այն ռեսուրսներից, որոնք ես վերլուծում եմ, այդ միջանցքն արտատարածքային կերպով բացելու ցանկացած փորձ պատերազմ է։ Ամեն ինչ բաց տեքստով է` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի(ԻՀՊԿ) պաշտոնական հայտարարությունն է», — ասել է Գևորգյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքը ուժով բացելու փորձերը տարածաշրջանին սպառնում են պատերազմով։ «Պատերազմ, մարտական գործողություններ, դեռ չեմ կարող ասել, թե ինչ ինտենսիվությամբ, բայց մարտական գործողություններ կսկսվեն։ Տեսնենք, թե արդյոք թուրք-ադրբեջանական տանդեմը կհամարձակվի Իրանին ռազմական գործողությունների հրահրել», — հավելել է փորձագետը։
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ կրկին հայտարարել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին՝ դրա հետ կապելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ «Զանգեզուրի միջանցքը պետք է անհապաղ բացվի, և մոտ ժամանակներս պետք է ձեռք բերվի համապարփակ խաղաղության համաձայնություն»,- ասել Է Էրդողանը: Ավելի վաղ նա պնդել էր, որ Իրանը հանդիսանում է «Զանգեզուրի միջանցքի» բացման գլխավոր խոչընդոտը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 12:34
Руководство "Электросети Армении" не видело проблемы в том, чтобы принять на работу брата генпрокурора страны. Об этом временно исполняющий обязанности генерального директора компании Давид Казинян заявил на пресс-конференции.
-
ВРЕМЕННЫЕ ПОТЕРИ ДОЛЖНЫ СТАТЬ СТИМУЛОМ ДЛЯ ПРОДОЛЖЕНИЯ БОРЬБЫ: СЕГОДНЯ ДЕНЬ РОЖДЕНИЯ СЕРЖА САРГСЯНА.2025-06-30 12:18
Сегодня — день рождения третьего президента Республики Армения Сержа Саргсяна. Офис президента распространил поздравительное послание:
-
2025-06-30 12:17
Ситуация в Армении - это внутренние дела страны, но нападки на церковь вызывают озабоченность, сказал глава МИД России Сергей Лавров журналистам по итогам заседания Совета министров иностранных дел ОДКБ в Кыргызстане.
-
2025-06-30 12:15
Обязательства жертв мошенничества перед банками заморозят, проценты – обнулят, сообщает пресс-служба МВД. Речь идет о гражданах, на имя которых мошенническим путем были выданы кредиты, уточнило ведомство.