«Ժողովուրդ». ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՈՒՄՆ ԱՆԱԿՆԿԱԼԻ Է ԲԵՐԵԼ ՊՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, շոկ առաջացավ: Պարզվում է՝ Պաշտպանության նախարարությունում էլ են խիստ անակնկալի եկել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մինչ Հրաչյա Սարգսյանին ՊՆ փոխնախարար նշանակելը նախարարությունում խոսակցություններ են եղել՝ ինչ կապ ունի 38-ամյա Սարգսյանը Զինված ուժերի կամ ռազմական գերատեսչության հետ: Փաստացի, բացի զինծառայությունից, ոչ մի ընդհանրություն չունի նա բանակի հետ:
Քաղաքական իշխանությունները, որ այդպիսի շոկային որոշմամբ Սուրեն Պապիկյանին նշանակեցին նախարար, հանգստացրել են բարձրաստիճան զինվորականներին, թե փոխնախարարը անվտանգության ոլորտի հետ կապ չունի, ու նա տնտեսական հարցերով է աշխատանք տանելու։ Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պաշտպանության փոխնախարարներից մեկն է: Երբ նա քաղաքապետ էր աշխատում, նրա օրոք Երևանի մետրոպոլիտենում ահռելի չարաշահումներ են եղել, որի առիթով քրգործ է հարուցվել: Չարաշահումները եղել են, ըստ տեղեկությունների, 2018-2021 թվականներին՝ Հայկ Մարությանի իշխանավարման օրոք։
ՊՎԾ-ն այդ լուրերը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է։ Գուցե Մարությանից հետո իշխանության գալով՝ Հրաչյա Սարգսյանը չէր սպասում, որ Երևանի քաղաքապետարանում իրավիճակն այդքան վատ է, գուցե նաև հենց այդ պատճառով էլ Հրաչյա Սարգսյանը հրաժարական ներկայացրեց»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 10:54
В Чолпон-Ате (Кыргызстан) началось заседание министров иностранных дел стран Организации Договора о коллективной безопасности (ОДКБ).
-
2025-06-30 10:52
Землетрясение произошло в Армении в ночь на понедельник.
-
2025-06-30 10:50
Первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин заявил, что реакция Азербайджана на задержания азербайджанских граждан в Свердловской области и последующее решение Баку приостановить культурный обмен с Россией является преувеличенной и носит политически мотивированный характер.
-
2025-06-30 09:13
Подавляющее большинство атак на Тегеран и Карадж были совершены со стороны Каспийского моря, после прохождения через Азербайджан, сообщает Telegram-канал «Colonelcassad».