Последние новости

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ «ԼՈՒՐԵՐԸ»՝ ԻԲՐ ՀՀԿ-Ն ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԱՇՈՏՅԱՆԻՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԵՂԾ ԵՆ

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մայրաքաղաք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել։ Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հետևաբար .բոլոր «լուրերը»,թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երևանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու կեղծ են ։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ մեկին ու այդ թվում Անդրանիկ Թևանյանին չի առաջարկել դիտարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը։

ՀՀԿ քաղաքական օրակարգը հստակ է ու պարզ.

1 Կապիտուլյանտի հեռացում։

2 Արցախի հարցի հայանպաստ լուծում՝Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

3 Հայաստանի ազգային պետականության պահպանում»,- գրել է նա։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ