Последние новости

Պարգև ՍՐԲԱԶԱՆ․ ԱՄՆ-ՈՒՄ ՍՐՏԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ԱՄՆ-ում սրտի փոխպատվաստումից հետո կվերադառնա Արցախ։ Alpha News-ի եթերում այս մասին հայտարարել է Սրբազանն՝ արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ է 44-օրյա պատերազմից հետո մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ և ե՞րբ է վերադառնալու հայրենիք։

 

«Ես պետք է սիրտս փոխեմ, որովհետև 4-5 հատ սրտի վիրահատություն եմ տարել։ Վերջին 1,5 տարվա ընթացքում էլ մի քանի վիրահատություն տարա՝ ստենդ դրեցինք, ստամոքսս պայթեց՝ վիրահատեցինք, վերջերս էլ աճուկային ճողվածքի վիրահատություն արեցին: Սպասում եմ Green Card ստանամ, հերթի դնեն, որ սիրտս փոխեն, հենց փոխեն՝ պիտի հետ գամ։

Ֆիզիկական լավ վիճակում չեմ, քաշս 59-60 կգ է, դե, եզրակացությունն արդեն դուք արեք։ Բայց, իհարկե, պետք է վերադառնամ մեր հայրենի հող և Արցախ»,- ասել է Արցախի թեմի նախկին առաջնորդը։

Alpha News

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ