Արթուր ՄՈՍԻՅԱՆ․ ՄԵՆՔ ՄԱՔՐԵԼՈՒ ԵՆՔ ԱՐՑԱԽԻՑ ՆԻԿՈԼԱԿԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախում նիկոլական ախոռները մաքրելու ժամանակն է։ Alpha News-ի ուղիղ եթերում նման հայտարարություն է արել Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի միջոցով, որը ՖԲ գրառմամբ Արցախի Ազգային Ժողովը «ախոռ» էր անվանել, Նիկոլ Փաշինյանը չի խոսում Արցախի հետ և արդյոք ժամանակը չէ, որ Արցախի ախոռները մաքրվեն:
«Ախոռները մաքրելու ժամանակն է, և այդ նիկոլական ախոռները, որ տեղ են գտել Արցախում, մենք կմաքրենք: Թո՛ղ որևէ մեկը չկասկածի», — շեշտել է նա։
Արցախի ԱԺ պատգամավորը նկատել է` տվյալ անձը Փաշինյանի հետ հանդիպումից հետո է նշանակվել այդ պաշտոնին:
Մոսիյանը տարակուսել է, որ բլոկադայի ընթացքում նրան հատուկ ավտոմոքենա է հատկացվել։
Ընդդիմադիր պատգամավորը ընդգծել է. «Այն մարդիկ, որ կանգնած են Նիկոլի թիկունքում, շատ շուտով կհամոզվեն, որ արցախցին կարողանում է մաքրել իր ախոռները նիկոլական աղբից»։
Նշենք, որ Տիգրան Պետրոսյանը Արցախում ՀԿ սեկտորի հայտնի ներկայացուցիչ է և ընկալվում է որպես Հայաստանի գործող իշխանությունների դրածո։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 10:56
Мощные пожары вспыхнули в Калифорнии (США). Многие жители покидают свои дома, спасаясь от огня, сообщают американские СМИ.
-
2025-06-30 10:54
В Чолпон-Ате (Кыргызстан) началось заседание министров иностранных дел стран Организации Договора о коллективной безопасности (ОДКБ).
-
2025-06-30 10:52
Землетрясение произошло в Армении в ночь на понедельник.
-
2025-06-30 10:50
Первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин заявил, что реакция Азербайджана на задержания азербайджанских граждан в Свердловской области и последующее решение Баку приостановить культурный обмен с Россией является преувеличенной и носит политически мотивированный характер.