ՀԱՅԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ․ WASHINGTON POST-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՕՔԱՄՓՈՅԻ ՀՈԴՎԱԾԻՆ
Ամերիկյան Washington Post պարբերականն անդրադարձել է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, Հարվարդի և Եյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյի հոդվածին, որում նա զգուշացնում է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ էր արել այս հարցը միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնել։
«Լուրջ հիմքեր կան կարծելու, որ ցեղասպանություն է իրականացվում»,- WP-ի հոդվածագիրը մեջբերել է Օքամփոյի խոսքերը, որում նշվում է, որ որ ՄԱԿ-ի կոնվենցիան ցեղասպանությունը բնորոշել է այդ թվում նաև որպես «խմբի համար միտումնավոր կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնում են դրա ֆիզիկական ոչնչացման»։
«Դիակիզարաններ կամ մաչետեներով հարձակումներ չկան։ Ցեղասպանության անտեսանելի զենքը սովն է։ Առանց հրատապ կտրուկ փոփոխությունների, հայերի այս խումբը առաջիկա շաբաթներին կոչնչացի»,- ասվում է մեկ այլ մեջբերման մեջ։
Հոդվածում Washington Post-ը հակիրճ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանը, ներկայացրել Ադրբեջանի ղեկավարության մեկնաբանությունը Օքամփոյի հոդվածին, որոնք այն անվանել էին «չհիմնավորված պնդումներ և մեղադրանքներ» պարունակող։
Հոդվածագիրը նշել է նաև Կոռնիձորում ավելի քան 2 շաբաթ կայանված 360 տոննա հումանիտար օգնությանը, որն Ադրբեջանը թույլ չի տալիս անցկացնել Լաչինի միջանցքով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.