Последние новости

ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵՑ ԵՎ ՀԸՆԹԱՑՍ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԻՐ ԻՍԿ ՀԱՆՑԱՆՔԸ

2022 թվականի հոկտեմբերի 24-ին այցելելով Հակակոռուպցիոն կոմիտե՝ Փաշինյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում եղել են դեպքեր, երբ մարտական հրթիռներից հանել են ոսկի պարունակող հարթաթիթեղները (плата)։ Նա նույնիսկ պատկերավոր պատմեց, թե ինչպես է դա եղել. իբր՝ վերցնում են հրթիռը, ուզում են գործի դնել, և հանկարծ պարզվում է, որ ներսում ոչինչ չկա, հրթիռը դատարկ է։ Նոյեմբերին գլխավոր դատախազությունը հայտարարեց հրթիռների ոսկի պարունակող հարթաթիթեղների առևանգման գործը կարճելու մասին՝ մեղադրյալների բացակայության պատճառով։ Այլ կերպ ասած, Փաշինյանի սուտը բացահայտվեց, թեև պաշտոնապես այդ մասին ոչ ոք չհայտարարեց, միայն փորձառու մարտական գեներալ Մովսես Հակոբյանը պատմեց, որ հարթաթիթեղների գողությունը ի բնե անիրագործելի է

2023թ. հունվարի 19-ին 15 զինվորներներ ողջ-ողջ այրվեցին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասում, իսկ ողբերգությունից 10 օր անց հայտնվեց մի փաստաթուղթ, ըստ որի՝ զորամասի կոմունալ ծառայության պատասխանատու Մառլեն Սարգսյանը ձևակերպված էր նաև որպես հակահրդեհային անվտանգության պատասխանատու: Սկզբում Սարգսյանին կալանավորեցին 1 ամսով, հետո կալանքը երկարաձգեցին ևս 2 ամսով։ Փաստաբան Վահագն Հակոբյանը հավաստիացնում է, որ զորանոցի հրդեհի գործով քննությունը զբաղված է լոկ նրանով, որ հերքում է բոլոր տեղեկությունները, որոնք խանգարում են կառավարության նիստի ժամանակ Փաշինյանի հնչեցրած պաշտոնական վարկածին:

Եթե Փաշինյանն ասում է, որ հրդեհը տեղի է ունեցել Եղիշե Հակոբյանի մեղքով, որը փայտի վառարանի մեջ դյուրավառ խառնուրդ է լցրել, նշանակում է՝ արդյունքում պետք է հաստատվի հենց այդ վարկածը։ Այդ դիրքորոշումը չփոխվեց նույնիսկ զոհվածների ծնողների հրապարակային հայտարարություններից հետո, մասնավորապես՝ այն մասին, որ հրդեհից մի քանի ամիս առաջ զորամասի ծառայողները վնասազերծել են ադրբեջանցի դիվերսանտի և հանձնել ԱԱԾ-ին: Ցուցանշական է, որ հրդեհից անմիջապես հետո, վերևների հրահանգով, դիվերսիայի վարկածը կտրականապես հերքվեց. իբր՝ զորամաս հասնելու համար ադրբեջանցիները պետք է անցնեին մի քանի հայկական դիրքեր։ Հարց է առաջանում. եթե մեկ դիվերսանտը կարողացել է աննկատ անցնել դիրքերի մոտով, ապա ինչո՞ւ նույնը չէր կարող կրկնել դիվերսանտների խումբը։ Հիշեցնեմ, որ ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում բնակռել են 2021 թվականի մայիսի 12-ից հետո, երբ անպատիժ ներխուժեցին ՀՀ տարածք՝ Սյունիքի Սև լճի հատվածում, որտեղ անմիջապես սկսեցին դիրքեր կառուցել ու մարտական տեխնիկա բերել։

Դիվերսիայի վարկածը չէր կապակցվում Նիկոլի հռչակած «խաղաղության դարաշրջանի» հետ, ուստի վարչապետի աթոռին բազմած մարդը շտապեց անմիջապես հնչեցնել հրդեհի իր վարկածը, որպեսզի քննությունը չկարողանա մեկ միլիմետր անգամ շեղվել դրանից։ Իսկ դրանից 5 ամիս առաջ ռեժիմի պարագլուխը մի ամբողջ օր լռություն պահպանեց Երևանի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից հետո, և հաջորդ օրն էլ ողբերգության վայր այցելելուց հետո առանձնապես ոչինչ չասաց։ Մինչդեռ 15 զինվորների մահվան վարկածը անմիջապես հնչեցրեց կառավարության նիստում, որպես ցուցում, որին քննությունը հետևում է անշեղորեն։

Հունվարի 19-ի հրդեհից քիչ առաջ նույն զորամասում եվս մեկ հրդեհ է եղել, բայց Սարգսյանին նույնիսկ չեն հարցրել պատճառների մասին, ինչը ևս մեկ անգամ հաստատում է փաստաբանի այն կռահումը, որ Սարգսյանին հետին թվով են նշանակել հակահրդեհային անվտանգության պատասխանատու, նա նույնիսկ տեղյակ չէր համապատասխան հրամանի առկայության մասին: Եթե Սարգսյանը հակահրդեհային ծառայության պատասխանատուն էր, ապա ինչո՞ւ նրան չեն կալանավորել առաջին հրդեհից հետո, որի հետևանքով տուժել է սպառազինությունն ու այլ գույք: Այս հարցի պատասխանի բացակայությունն ապացուցում է, որ Սարգսյանին հակահրդեհային անվտանգության պատասխանատու են նշանակել հետին թվով՝ մեղավորին «բացահայտելու» և 15 կյանք խլած հրդեհը կենցաղային պատճառներով հիմնավորելու համար:

Այն մասին, որ զորամասի պայմանները չեն համապատասխանել զինվորների նվազագույն կենսական պայմաններին, խոսվել ու գրվել է բազմիցս, իսկ հարցաքննությունների ընթացքում ԶԼՄ-ներ արտահոսեցին տեղեկություններ, որ սպայական կազմը տեղյակ չի եղել նույնիսկ զորամասի նշանակության և նրա կատարած խնդիրների մասին: Ռեժիմի պարագլուխը միանձնյա վճիռ կայացրեց, թեև անաչառ փորձաքննությունն ու վկաների ցուցմունքները խոսում են այն մասին, որ այս գործում ամեն ինչ բնավ այդչափ պարզ չէ: Վերջերս Սարգսյանի կալանքի երկարաձգումից հետո առավելևս ակնհայտ դարձավ, որ ոմն մեկը անասելի շահագրգռված է ճշմարտությունը թաքցնելու հարցում։

Տողերիս հեղինակը դավադրության վարկածների կողմնակից չէ, բայց վերջին ժամանակներս դրանցից մեկը ակտիվորեն թափ է հավաքում. ասում են, որ զինվորները ականատես են եղել ինչ-որ իրադարձությունների, այդ իսկ պատճառով նրանց զրկել են կյանքից՝ վկաներից ազատվելու համար:

Մի խոսքով, չի կարելի վստահել քննությանը, որը կոչված է հաստատելու Փաշինյանի վարկածը, և խոսքը միայն հրդեհի հանգամանքների քննության մասին չէ։ Ոչ այնքան վաղուց ռեժիմի պարագլուխը խորհրդարանի ամբիոնից փաստացի դատավճիռ հնչեցրեց Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ Միքայել Արզումանյանի նկատմամբ, որին մեղադրում են նրանում, թե իբր՝ հրաման է տվել նահանջել Արեգայի բարձունքից: Այդ հայտարարությունից հետո քննության վրա չի ազդում գեներալի օգտին վկայող ոչ մի փաստարկ. եթե Նիկոլն ասել է, որ մեղավոր է, ուրեմն մեղավո՛ր է։

Եվ ոչ մեկին չի հետաքրքրում, որ Արզումանյանը նահանջի պահի դրությամբ հրամանատար չէր և չէր կարող նման հրաման տալ։ Նա հրամանատար է նշանակվել պատերազմի ավարտից 12 օր առաջ, ուստի չի կարող մեղավոր լինել նաև Շուշիի անկման համար, բայց Փաշինյանին պետք է ինչ-որ մեկի վրա բարդել Շուշիի հանձնման մեղքը, իսկ Արզումանյանը դրա համար միանգամայն հարմար թեկնածու է։ Օրինակ, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անմիջապես հասկացավ, թե ինչ է պահանջվում իրենից, ուստի ընդունեց 44-օրյա պատերազմում կրած պարտության մեղքը։ Եկավ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին և խոստովանեց։ Արզումանյանը չի ցանկանում ուրիշի մեղքն իր վրա վերցնել, ուստի նստելու է բանտում։

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՕԺՏՎԱԾ Է ԻՐ ՓՈԽԱՐԵՆ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ ԴՆԵԼՈՒ ՏԱՂԱՆԴՈՎ։ 2020թ. նոյեմբերի 10-ի գիշերը զայրացած ամբոխին ուղղորդեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ։ Կառավարության շենքում, կառավարական ամառանոցում, որտեղ ապրում է Փաշինյանի ընտանիքը, և խորհրդարանում մոլեգնող ջարդարարների մեջ սադրիչներ կային։ Նրանց ներկայությունը ոչ ոք կասկածի տակ չի առնում։ Հենց այդ «ուղարկված տղեկներն» են, ըստ վարկածներից մեկի, ամբոխին միտումնավոր ուղղել խոսնակի դեմ։ Միրզոյանն իր վրա վերցրեց ողջ այն զայրույթը, որ նախատեսված էր Փաշինյանի համար, իսկ վերջինս ի լրումն արտաբերեց ֆեյսբուքյան եթերում իր հայտնի արտահայտությունը. «Եկել է ժողովրդի վրեժի ժամանակը»։ Միայն թե այդ վրեժից տուժեց լոկ խոսնակը, իսկ Փաշինյանն ընտանյոք հանդերձ այդ ժամանակ թաքնվել էր ՊՆ բունկերում։ Հետաքրքիր է, ո՞ւմ է որպես վրեժի օբյեկտ դեմ տալու Փաշինյանը՝ Ալիևի հետ խաղաղության և միջպետական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո։

Այն մեղադրանքներին, որ 120 հազար հայերի ցեղասպանությունը հետևանքն է այն բանի, որ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ռեժիմի քարոզչամեքենան ամեն օր հակադարձում է՝ մեղսագրելով դա ռուս խաղաղապահներին, իբր՝ այդ նրանց մեղքով է շարունակվում Արցախի շրջափակումը։ 5 տարվա ընթացքում ռեժիմի պարագլխին միայն մեկ անգամ չի հաջողվել մեղավորներ նշանակել։ Խոսքը 2008թ.մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մի խումբ անձանց մասին է: Գործը փլուզվեց, քանի որ մեղադրանքի հոդվածը հակասում էր Հիմնական օրենքին, մեղադրյալների պաշտպանությունը հանձն էին առել ՀՀ լավագույն փաստաբանները: Համաձայնեք, Փաշինյանի կողմից մեղավոր նշանակված և դեռևս նշանակվելիք ոչ բոլորի բախտը կարող է այդպես բերել։

Փաշինյանն այնքան տարվեց մեղավորներ նշանակելով, որ հընթացս բացահայտեց իր իսկ հանցանքը։ Խորհրդարանի ամբիոնից նա հայտարարեց, որ 2021 թվականի մայիսի 12-ի ներխուժման ժամանակ զավթիչների վրա չկրակելու հրաման կարող էր տալ միայն դավաճանը։ Հաջորդ օրը ընդդիմադիր պարբերականներն արձանագրեցին հանցագործության խոստովանությունը՝ նշելով, որ ներխուժումից անմիջապես հետո Փաշինյանը պարծենում էր, որ զավթիչները չեն կրակում։ Նրանք չկրակեցին մինչև հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քանի որ այդպիսին էր պայմանավորվածությունը Ալիևի և թշնամու առջև Սյունիքի դարպասները բացած Փաշինյանի միջև։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПОЧЕМУ МАКУНЦ ДОБИВАЕТСЯ ЭКСТРАДИЦИИ "ДОГА"?
    2025-06-07 08:58

    Политологи и общественные деятели, которые еще 2-3 месяца назад с пеной у рта защищали политику Пашиняна, в последние дни поумерили свой пыл. Некоторые даже посетили телеканалы власти, чтобы продемонстрировать несогласие с главарем правящей верхушки. Люди не хотят, чтобы их ассоциировали с Николом. О том, что политизированная армянская публика настроена против главаря правящей верхушки, свидетельствует отставка руководителя административной единицы Нор Норк, хотя после избиения 30 апреля блогера Артура Чахояна члены партии "Республика" вещали из всех щелей, что Тигран Тер-Маргарян в отставку не подаст.

  • РАСПРАВА ЕДИНСТВЕННЫЙ КЛЮЧ К ОППОНЕНТАМ
    2025-06-07 08:54

    27 мая 2024 г. 60 красных беретов избили в центре Еревана (ул. Анрапетутян) депутата от фракции "Айастан" Ашота Симоняна. 28 мая видеозапись обошла все оппозиционные телеканалы, вызвав большой общественный резонанс. Управление внутренней безопасности МВД назначило служебное расследование по поводу действий Геворга Мкртчяна, который руководил расправой. На время расследования его полномочия были прекращены. Через месяц он был восстановлен в должности и продолжил службу.

  • ПАШИНЯН ОПАСЕН!
    2025-06-06 09:19

    "Да простит меня архиепископ Баграт, но я не связываю с ним надежды, пусть простят меня все, кто ему верит, но из нынешнего состояния нас могут вывести только бывшие президенты, и никто, кроме них. Нас спасет либо Роберт Кочарян, либо Серж Саргсян!", - заявила мать погибшего героя Давида Арушаняна Лида Арушанян. По ее словам, "до выборов еще год, но терпеть этого сумасшедшего (подразумевается Пашинян) уже невозможно"! Невозможно не только по причине тотального коллапса – от безопасности до экономики, а потому, что правящая пара пытается затащить все армянское общество в помойную яму, в которой барахтается сама.

  • СИЛЬВА НА ВСЕ ВРЕМЕНА!
    2025-06-03 09:55

    12 марта 2019 г. суд Общей инстанции Еревана под председательством Вардана Григоряна продолжил расследовать дело экс-министра экологии Арама Арутюняна по прозвищу "Булки Арам". В тот день на заседание суда была приглашена Сильва Амбарцумян, которая, судя по материалам дела, дала Арутюняну взятку в особо крупном размере. В ходе судебного процесса Амбарцумян сообщила о том, что представила генпрокурору сообщение о перечислении 8 млн долларов на счет Аракс Диланян в банке Дубая.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ