ՌԴ մաքսատունը զգուշացրել է Վերին Լարսի թողունակության հնարավոր նվազման մասին
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» մաքսակետի թողունակությունը օգոստոսի 17-26-ը հնարավոր է նվազի։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ), թողունակության նվազումը կապված է վերանորոգման աշխատանքների հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։
«Զգուշացնում ենք Վերին Լարսի վերակառուցման հերթական փուլի անցկացման մասին։ «Վերին Լարս» անցակետում 2023 թվականի օգոստոսի 17-ից 26-ը Ռուսաստանից դուրս եկող ճանապարհային գծերի ասֆալտապատում կիրականացվի», - հայտնել է Դաշնային մաքսային ծառայությունն իր Telegram ալիքում:
Նշվում է, որ վերանորոգման աշխատանքները կհանգեցնեն ինչպես բեռնատար, այնպես էլ թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության գոտիների փուլերով շահագործումից դուրս բերմանը:
Մաքսավորները խորհուրդ են տալիս այլընտրանքային երթուղիները դիտարկել, ինչպես նաև պլանավորել սահմանը հատելու օրն ու ժամը՝ հաշվի առնելով աշխատանքների իրականացումը:
Ռուս-վրացական սահմանին գտնվող Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» ավտոմոբիլային անցակետը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ամենածանրաբեռնված անցակետն է. դրանով վերջին ամիսներին ավտոտրանսպորտի հոսքը կարող էր գերազանցել օրական հազար ավտոմեքենա՝ չնայած այնտեղ իրականացվող վերակառուցման աշխատանքներին: Այս տարվա մայիսին «Վերին Լարսում» երթևեկության 25 գոտիներին ավելացել է 11 նոր գոտի, իսկ հունիսի 15-ին գործարկվել է ևս երեքը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.