Последние новости

Ամերիկահայերը ակցիա են արել Ֆրանսիայի հյուպատոսության մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոս Անջելեսում ապրող հայերն ակցիա են կազմակերպել Ֆրանսիայի հյուպատոսության մոտ։ Նրանք մուտքի մոտ փակցրել են պաստառ՝ Արցախում ցեղասպանությունը կանգնեցնելու պահանջով։

 


Ակցիայի մասնակիցներից Դավիթ Մնացականյանը ֆեյսբուքյան լայվով ներկայացրեց, որ այսօր իրենք պատրաստվում են ակցիա կազմակերպել ևս 2 դեսպանատան մոտ։

«Երբ Արցախում ունենք սովամահության դեպք, չենք կարող այստեղ հանգիստ նստել։ ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք դրական պատասխան։ Ակնկալում ենք, որ այն պետությունները, որոնք ներգրավված են, ունենան իրենց դրական դերը Արցախի անվտանգության հարցում, և պարտադրեն, որպեսզի Ադրբեջանը սահմանը բացի, որպեսզի սնուդն ու դեղորայքը հասնի այնտեղ»,- ասաց Դավիթ Մնացականյանը։

Նշենք, որ արդեն շուրջ 2 շաբաթ է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի աջակցություն Արցախի։ Նրանք նստացույց են հայտարարել, ինչպես նաև հանդիպել են կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ