Բողոքի ակցիա` ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի անդամներն ունեն իրավական, քաղաքական, տնտեսական հնարավորություն` ազդելու Ադրբեջանի վրա, որպեսզի Լաչինի միջանցքը` կյանքի ճանապարհը, բացվի։ Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի ժամանակ ասացին «Բացում» նախաձեռնության անդամները։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին ընդառաջ նախաձեռնության անդամները հավաքվել են Հայաստանի ՄԱԿ–ի գրասենյակի մոտ` պահանջելու, որ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի անդամները չտապալեն Ադրբեջանից Լաչինի միջանցքը բացելու պահանջով բանաձևը։
«120 հազար մարդ կանգնած են ցեղասպանության եզրին։ Խնդրում ենք` ՄԱԿ–ի անվտանգության խորհրդից պահանջել առավելագույն արդյունք ապահովել, որպեսզի նիստից հետո Ադրբեջանը կասեցնի իր ցեղասպան քաղաքականությունը։ Եթե խոսում եք հումանիզմից, ժողովրդավարությունից, մարդու իրավունքից, բարի եղեք դրա ձևական մասը միայն մի ապահովեք։ Ապահովեք իրավական մասը։ Ապացուցեք, որ գոյություն ունեն մարդու իրավունքներ, որոնք միայն ընտրյալների համար չեն»,– իր խոսքում նշեց ակցիայի մասնակիցը։
Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Լիանա Պետրոսյանը ասաց, որ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի առաջին նիստի ժամանակ Արցախում իրավիճակը այնքան աղետալի չէր, որքան հիմա։
«Երեկ արդեն եղել է սովամահության դեպք։ Սա սարսափելի իրավիճակ է նախանշում։ Եղել է չծնված երեխայի մահվան դեպք, երբ վառելիք բացակայության պատճառով շտապօգնության մեքենան չի կարողացել մոտենալ բուժառուին։ Այս դեպքերը դառնալու են պարբերական, եթե որևէ միջոց չկիրառվի ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ»,–նշեց Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:
ՄԱԿ ԱԽ նիստը կկայանա այսօր, Նյու Յորքի ժամանակով ժամը 15։00–ին, Երևանի ժամանակով ժամը 23։00–ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-19 05:31
Международный суд ООН дал Армении и Азербайджану год на подготовку контрмеморандумов по делам о расовой дискриминации. Об этом говорится в сообщении пресс-службы.
-
2024-11-19 05:29
Международная организация по защите кавказского наследия сообщила о повреждении еще одной церкви в Нагорном Карабахе.
-
2024-11-19 05:24
Консультативный комитет Рамочной конвенции Совета Европы о защите национальных меньшинств призвал власти Азербайджана создать условия для возвращения армян в Нагорный Карабах, сообщила пресс-служба СЕ.
-
2024-11-19 05:21
Нацсобрание Армении ратифицировало соглашение о свободной торговле между Евразийским экономическим союзом и Ираном.