ՄԱԿ-ի ՄԽ-ի նիստին ընդառաջ ԱՄՆ-ի հայերը այցելել են մի շարք երկրների հյուպատոսարաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները Vote to Stop Artsakh Genocide՝ «Քվեարկեք Արցախի ցեղասպանությունը կանգնեցնելու համար» գրությամբ պաստառ են տեղադրել Լոս Անջելեսում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոս Մայքլ Օուվելի սեփական տան առջև՝ կողքին ամրացնելով նաև Արցախի դրոշը:
Ամերիկահայերը բողոքի ակցիան իրականացրել են հուլիսի 15-ի ուշ երեկոյան, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի համաձայն՝ օգոստոսի 16-ի օրվա երկրորդ կեսին արտահերթ նիստ է անցկացնելու, որտեղ քննարկվելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման հարցը։
Ըստ ընթացակարգի՝ նախատեսվում է 15 երկրի ներկայացուցիչների ելույթներ: Կա մտավախություն, որ Մեծ Բրիտանիան հօգուտ Ադրբեջանի կարող է դեմ քվերակել ընդունվելիք հնարավոր բանաձևին կամ որևէ փաստաթղթի, որը կփաստի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը և կենթադրի գործնական աջակցություն 120 հազար հայ բնակչությանը:
Լոս Անջելեսի հայերը այցելել են նաև Լոս Անջելեսում Ֆրանսիայի և Չինաստանի հյուպատոսարաններ և կոչ արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին կայացնել ճիշտ որոշում:
Հիշեցնենք՝ պաշտոնական Երևանը կոչ է արել, որ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կանխի զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»:
Արդեն մեկ շաբաթ է՝ Լոս Անջելեսի հայերը բողոքի ակցիաներ են իրականացնում ԱՄՆ-ում գտնվող տարբեր կառույցների առջև՝ պահանջելով քայլեր ձեռնարկել արցախահայությանը մարդասիրական ճգնաժամից դուրս բերելու համար: Նրանք եղել են նաև ԱՄՆ հայա,ետ կոնգրեսական Ադամ Շիֆի տան մոտ, որի արդյունքում Շիֆը նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի հրատապ նիստ անցկացնել: Հայերը այցելել են նաև Լոս Անջելեսում Կարմիր խաչի գրասենյակի դիմաց, շրջափակել են Ադրբեջանի հյուպատոսարանի շենքը, նրանք փակել են նաև Լոս Անջելեսի գլխավոր խաչմերուկներից մեկը՝ Ուիլշիր-Գրենվիլ խաչմերուկը, Գլենդել-Բրբանք մայրուղին:
AlphaNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-19 05:31
Международный суд ООН дал Армении и Азербайджану год на подготовку контрмеморандумов по делам о расовой дискриминации. Об этом говорится в сообщении пресс-службы.
-
2024-11-19 05:29
Международная организация по защите кавказского наследия сообщила о повреждении еще одной церкви в Нагорном Карабахе.
-
2024-11-19 05:24
Консультативный комитет Рамочной конвенции Совета Европы о защите национальных меньшинств призвал власти Азербайджана создать условия для возвращения армян в Нагорный Карабах, сообщила пресс-служба СЕ.
-
2024-11-19 05:21
Нацсобрание Армении ратифицировало соглашение о свободной торговле между Евразийским экономическим союзом и Ираном.