Ադրբեջանը շրջագայություն է կազմակերպել օտարերկրյա դիվանագետների համար
Ադրբեջանի իշխանությունները շրջագայություն են կազմակերպել օտարերկրյա դիվանագետների համար՝ Աղդամի ճանապարհին ծանոթացնելու նպատակով։
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ ուղևորությանը մասնակցում են մոտ 100 օտարերկրյա դիվանագետներ 45 երկրներից և մի շարք միջազգային կազմակերպություններից։
«Ուղևորության նպատակը դիվանագետներին Ղարաբաղի տնտեսական գոտու ճանապարհային ենթակառուցվածքին՝ Աղդամ-Խանքենդի ավտոճանապարհին և Բարդա-Աղդամ երկաթուղուն ծանոթացնելն է»,- ԶԼՄ-ները մեջբերել են Ադրբեջանի ԱԳՆ տեղեկությունը։
Ինչպես մինչ այդ հայտարարել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, Բաքվում ճանապարհի բացումը դիտարկում են որպես «առաջին քայլ ինտեգրման ճանապարհին»։
Այնինչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միանշանակ հայտարարել է, որ ոչ ճանապարհի բացման, ոչ, առավել ևս, «ինտեգրման» մասին խոսք լինել չի կարող։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 09:51
Существует распространенное заблуждение о том, что жить и работать рядом с атомной электростанцией опасно для здоровья. Настороженность в обществе по этому поводу сохраняется из-за недостатка знаний о безопасности атомной энергетики.
-
2025-07-01 07:37
Глава ЛНР Леонид Пасечник сообщил, что вся территория Луганской Народной Республики полностью освобождена.
-
2025-07-01 07:35
По факту демонтажа плакатов с изображением Самвела Карапетяна представлено сообщение о преступлении.
-
2025-07-01 07:32
Опубликовано письмо активиста «Священного движения» Миграна Махсудяна из УИУ «Вардашен».