Последние новости

Քաղաքացիները ՄԱԿ-ի գրասենյակի բակ նետեցին Արցախում սովամահ եղած տղամարդու նկարները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները բակ նետեցին Արցախում սովամահ եղած տղամարդու նկարները:

 


«Քանի՞ զոհ է պետք, որ բավարար լինի: Եկեք այս թղթերը դեպի ներս թողնենք: Թող մարդիկ գոնե կարողանան նայել այս նկարին: Արցախում 120 հազար հայ ամեն օր ու վայրկյան ապրում է այս իրականությունը: Թող խիզախություն ունենան գոնե մեկ րոպե նայել այս իրականությանը»,- հայտարարեց ակցիայի մասնակիցը:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 16-ին։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ