ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Նորաբակի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Գեղարքունիքի մարզի Նորաբակի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 16-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ–ն այսօր հայտարարություն էր տարածել, որով ասվում էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Նրան հայտնաբերելու նպատակով ընթանում էին որոնողական աշխատանքներ։
Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը առիթը բաց չթողեց հերթական ապատեղեկատվությունը տարածելու համար` նշելով, թե իբր «դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել»։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հերքեց ադրբեջանական կողմի հայտարարությունը` հայտնելով, որ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 17:45
Новые трансформаторы для строящейся линии электропередачи напряжением 400 кВ между Ираном и Арменией готовы и в ближайшее время будут доставлены в республику. Об этом сообщил министр территориального управления и инфраструктур Давид Худатян, выступая в парламенте.
-
2025-07-01 17:41
Азербайджанские СМИ сообщают о том, что в Баку обезврежены две ОПГ, в которых якобы участвовали граждане России.
-
2025-07-01 17:35
Власти Азербайджана проводят саммит Организации экономического сотрудничества (ОЭС) в Степанакерте – столице оккупированного Нагорного Карабаха. Впервые по инициативе президента АР прошла неделя ОЭС.
-
2025-07-01 17:34
Действия, связанные с задержанием руководства и сотрудников Sputnik Азербайджан, не имеют под собой оснований и вызывают глубокую обеспокоенность. Об этом говорится в заявлении пресс-службы медиагруппы "Россия сегодня" по поводу событий в Баку.