Последние новости

Փաշինյանը ձեռքբերում է համարում այն, որ ՄԱԿ ԱԽ-ում արձանագրեցին` Լաչինի միջանցքը փակ է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռքբերում է համարում այն, որ ՄԱԿ անվտանգության խորհրդում գրեթե բոլոր երկրներն արձանագրեցին, որ Լաչինի միջանցքը փակ է։ Այս մասին նա ասաց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Նշենք, որ երեկ Նյու Յորքում կայացավ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ ՄԱԿ անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ կարծիքներ հայտնեցի ԼՂ–ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Իհարկե, Հայաստանի հանրությանը դա կարող է տարօրինակ թվալ, որ ես սա արձանագրում եմ որպես ԱԽ –ում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը անընդհատ պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը ձեռքբերում է համարում նաև այն, որ ՄԱԿ–ի ԱԽ–ում տեղի ունեցած քննարկմանը երեկ հաստատվեց, որ ԼՂ–ու մ հումանիտար ճգնաժամ է և որ ԼՂ 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված է կասկածի տակ։

«Ընդգծվեց, որ արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղափոխումը Ադրբեջանի կողմից չի կատարվել»,– ասաց նա ու հավելեց, որ այժմ կարող ենք արձանագրել, որ այս ամենը բարձրաձայնվել է։

Վարչապետը հիշեցրեց, որ արդեն մի քանի շաբաթ է` տասնյակ բեռնատարներ ՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մնում են Լաչինի միջանցքի մուտքի մոտ։

Ըստ նրա` հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է, իսկ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիները հայտնվում են Ադրբեջանի կրակահերթի տակ, որ բերքահավաք չկարողանան իրականացնել։

«Ադրբեջանը մի կողմից արգելափակել է ՀՀ կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը, մյուս կողմից չի թողնում, որ բնակիչները հացահատիկը հավաքեն ալյուր ունենալու համար։ Սա ևս մեկ փաստ է, որ հիմնավորում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը ԼՂ հայությանը սովահարության մատնելու միջոցով ենթարկում է ցեղասպանության, և հետևաբար Լաչինի միջանցքի բացումը պետք է դիտարկվի ցեղասպանության կանխարգելմանը ուղղված քայլ»,– ասաց նա։

Վարչապետը շարունակում է պնդել, որ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Լաչինի միջանցքի բացումն է ու Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմների շրջանակներում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ