ՀԾԿՀ․ Ջրանջատումների որոշ դեպքերում օպերատորը ստանում է ավտոմատ տուգանք` հոգուտ սպառողի
Եթե հանրապետությունում ջրանջատումները կապված լինեն սպասարկման որակի կամ ժամային խախտումների հետ, ապա օպերատորը կստանա ավտոմատ տուգանք։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով վերջին շրջանում հաճախակի դարձած ջրանջատումների մասին հարցին։
«Այս դեպքում մենք երկարաժամկետ վարույթ չենք իրականացնում, ավտոմատ տուգանքները փոխանցվում են սպառողի հաշիվներին»,– ասաց նա։
Գարեգին Բաղրամյանը հայտնեց, որ կա նաև տուգանքների այլ ձև, երբ հանձնաժողովը վարույթ է իրականացնում ու տուգանքներն այդ դեպքում փոխանցվում է պետական բյուջե։
Նա նշեց, որ այս պահին բազմաթիվ բողոք–դիմումներ կան իրենց մոտ քննվող, որոնք ուղղված են «Վեոլիա ջուր» ընկերությանը, բայց հավելեց, որ դա սեզոնային է ու ամեն ամառ էլ լինում է։
Բաղրամյանը նշեց նաև, որ ջրի որակի հետ կապված վարույթ իրականացնելու հնարավորություն ՀԾԿՀ–ն չունի։
Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ջրանջատումները հատկապես ցերեկվա ժամերին։ Սա հանրության շրջանում բողոքի ալիք է բարձրացրել, քանի որ Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանն այս օրերին հասնում է +40–ի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.