Последние новости

Ուկրաինան, հավանաբար, մինչև 2024-ի գարուն ամերիկյան F-16 կործանիչներ չի ստանա

Ուկրաինան, հավանաբար, չի ստանա ամերիկյան F-16 կործանիչներ դաշնակիցներից մինչև 2024 թվականի գարուն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը, փոխանցում է Настоящее время-ը։

«Արդեն ակնհայտ է, որ այս աշնանը և ձմռանը մենք չենք կարողանա պաշտպանել Ուկրաինան F-16 ինքնաթիռներով»,- ասել է նա հեռուստամարաթոնի եթերում։

Նրա խոսքով, այդ կործանիչների հետ մեծ հույսեր կային, քանի որ դրանք կարող էին դառնալ երկրի հակաօդային պաշտպանության մի մասը և օգնել պաշտպանվել ռուսական հրթիռներից։

Միաժամանակ Իգնատը հիշեցրել է, որ F-16-ի համար ուկրաինացի անձնակազմի պատրաստման հարցը գործնականում առաջ է շարժվել։ Խոսքը թե՛ օդաչուների, թե՛ ինժեներների պատրաստման մասին է։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ