Կաթսաներով կանայք Փաշինյանին հիշեցրել են նախկինում տված խոստումները. բողոքի ակցիա կառավարության շենքի առջև
Այսօր Կառավարության շենքի դիմաց գործադիրի նիստին զուգահեռ բողոքի ակցիա են իրականացրել մի շարք քաղաքացիներ: «Ապահովե՛լ Արցախի բնակչության անվտանգությունը», «անհապաղ քայլեր ձեռնարկե՛լ Արցախի պաշարման վերացման համար», «դադարեցնե՛լ միակողմանի զիջումները հայ-ադրբեջանական հակամարտության լուծման շուրջ», «Նիկոլը չի՛ ներկայացնում հայկական շահը» և այլ կարգախոսներով նախաձեռնության անդամները փորձում էին Փաշինյանին հիշեցնել՝ ինչ մանդատով է վերընտրվել։ Նրանք իրենց հետ խորհրդանշական կաթսաներ էին բերել:
Նախաձեռնության անդամները պնդում էին՝ Փաշինյանը մանդատ չունի Արցախը հանձնելու, մանդատ չունի Հայաստանի կողմից՝ Հայաստանի և Արցախի հաշվին միակողմանի զիջումներ անելու, ինչը տեղի է ունենում վերջին երեք տարիներին:
«Միջազգային կառույցներից որևէ բան պահանջելուց առաջ պետական այրերի առջև պետք է խնդիրներ բարձրացնել: Արցախի հայության անվտանգության երաշխավորը պետք է լինի Հայաստանը, այլ ոչ թե պատասխանատվությունը հանձնի ռուս խաղաղապահներին»,- նշել են մասնակիցները։
Ցույցի մասնակիցները կաթսաներով Փաշինյանին հիշեցնում էին՝ ժողովուրդն է նրան իշխանության բերել, որին ժամանակին խոստումներ էր տվել:
Alpha News
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-19 05:31
Международный суд ООН дал Армении и Азербайджану год на подготовку контрмеморандумов по делам о расовой дискриминации. Об этом говорится в сообщении пресс-службы.
-
2024-11-19 05:29
Международная организация по защите кавказского наследия сообщила о повреждении еще одной церкви в Нагорном Карабахе.
-
2024-11-19 05:24
Консультативный комитет Рамочной конвенции Совета Европы о защите национальных меньшинств призвал власти Азербайджана создать условия для возвращения армян в Нагорный Карабах, сообщила пресс-служба СЕ.
-
2024-11-19 05:21
Нацсобрание Армении ратифицировало соглашение о свободной торговле между Евразийским экономическим союзом и Ираном.