Սենոր ՀԱՍՐԱԹՅԱՆ․ ԱՐՑԱԽՈՒՄ ՎԻՃԱԿՆ ԱՆԱՍԵԼԻ ԾԱՆՐ Է. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար օրվա իշխանությունն ունի երկու ճանապարհ՝ կամ պետք է իր շուրջը համախմբի ռազմաքաղաքական ղեկավարման ծանրակշիռ փորձ ունեցող, բայց այսօր, նույն այդ իշխանության մեղքով, «խաղից դուրս» վիճակում հայտնված գործիչներին, կամ, առանց ցնցումների, կառավարման ղեկը թողնել երկրի Ազգային ժողովի կողմից ստեղծվելիք արտակարգ մարմնին և հեռանալ: Այս մասին գրել է Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը:
«Որ այսօր Արցախում վիճակն անասելի ծանր է, այլևս փաստ է:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար օրվա իշխանությունն ունի երկու ճանապարհ՝ կամ պետք է իր շուրջը համախմբի ռազմաքաղաքական ղեկավարման ծանրակշիռ փորձ ունեցող, բայց այսօր, նույն այդ իշխանության մեղքով, «խաղից դուրս» վիճակում հայտնված գործիչներին (անկախ նրանից, թե ինչպես են որոշ գրանտակեր պատահականություններ «ժողովրդի անունից» ներկայացնում այդ գործիչներին), կամ, առանց ցնցումների, կառավարման ղեկը թողնել երկրի Ազգային ժողովի կողմից ստեղծվելիք արտակարգ մարմնին (անունը կարևոր չէ) և հեռանալ:
Բացի այդ.
-ծանրակշիռ փորձ ունեցող, բայց «խաղից դուրս» վիճակում հայտնված գործիչները, հանուն մեր պետականության գոյության, անկախ իրենց մոտեցումներից, պետք է մի կողմ դնեն նեղանձնական հավակնություններն ու տարաձայնությունները և խփեն մեկ կետի.
-և, որ ավելի կարևոր է, երկրի համար այս ճակատագրական պահին բոլոր ուժային կառույցները, առանց ավելորդ «ջղաձգումների», պետք է իրականացնեն մեկ կարևոր առաքելություն, այն է՝հավատարիմ մնալ կանոնադրությամբ վերապահված իրենց գործառույթներին և սրբորեն պաշտպանել պետության շահը:
Հ.Գ.-Թյուր է այն կարծիքը, որ պետությունների համար (հատկապես մեր տիպի) ժողովրդավարությունը եղել է ու կա առավելություն... Այսօր մենք ունենք լրիվությամբ այլ վիճակ...Արցախը պետք է ապրի...»,- գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 05:56
На фоне громкого уголовного дела межэтнической банды в Свердловской области, обвиняемой в заказных убийствах, азербайджанский корреспондент Афган Мюхтарлы призвал сжечь посольство России. Об этом он написал на странице в Facebook, пишет Лента.ру.
-
2025-06-30 05:52
В Первопрестольном Святом Эчмиадзине и епархиальных церквях Армении 29 июня при благословении Католикоса Всех армян Гарегина Второго прозвучал призыв к верующим вознести молитву за мир, всех незаконно лишенных свободы, в частности, архиепископа Микаэла Аджапаяна, архиепископа Баграта Галстаняна и национального мецената Самвела Карапетяна.
-
2025-06-30 05:48
В Воронежской области начались масштабные рейды и задержания азербайджанцев, пишут «Новые известия».
-
2025-06-30 05:44
Проживающие в Брюсселе армяне провели акцию протеста у посольства Армении в Бельгии.