Մուրադ ՓԱՓԱԶՅԱՆ․ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴԱՏԱՐԱՆԸ ԿՊԱՐՏԱԴՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԻՄՆԱՎՈՐԵԼ ԻՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ
Հուսով եմ Երկուշաբթի՝ օգոստոսի 21-ին, ժամը 15.00-ին (Հայաստանի ժամանակով) մեկնարկելիք նիստում Վարչական դատարանը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից հստակ պատասխան կպահանջի, թե ինչու են ինձ արգելել մուտք գործել Հայաստան։
Տարբեր պաշտոնական վարկածները մեկ տարուց ավելի հակասում են միմյանց։ Ի վերջո, պատճառաբանվեց «պետական գաղտնիքը»։ Այժմ ժամանակն է բացահայտելու իրական դրդապատճառները, որոնք դրդել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գնալ այս քայլին։ Ես միակը չեմ, քանի որ Հայաստան վերադառնալու իմ արգելքից մի քանի օր անց նույն ճակատագրին արժանացան Սյունե և Մասիս Աբրահամյանները, մի քանի ամիս անց՝ Նժդեհ Գարակավորյանը, Ասլան Ասլանյանը և Արենի Մարկոսյանը։ Բոլորն էլ Դաշնակցության անդամներ են։
Հասկանալի է՝ խախտվել են իրավունքի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։ Ազատությունների և ժողովրդավարության դրոշները ծածանելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ամեն քայլափոխի ոտնահարում է դրանք։
Հայաստանի, Արցախի և Հայ դատի պաշտպանությանը ծառայելու իմ 40 տարվա հանձնառությունը հիմնված է խոր համոզմունքների վրա։ և անկախ ամեն ինչից ես շարունակելու իմ պայքարը Հայաստանի և Արցախի համար՝ բոլոր հնարավոր հարթակներում։ Հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգության և անկախության է, որ մենք պետք է շարունակենք պայքարը։ Կառավարություններն անցնում են, ժողովուրդը մնում է։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի մասնավոր սեփականությունը չէ։ Օրենքի գերակայությունն ունի իր կանոնները, և Նիկոլ Փաշինյանը խախտել է դրանք։
Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի արդարադատությունը կպարտադրի իշխանություններին՝ հրապարակել իմ մուտքի արգելքի պատճառները։
Դատական նիստը, որը տեղի կունենա երկուշաբթի՝ օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ին, էական նշանակություն կունենա Հայաստանի ժողովրդավարական մակարդակը որոշելու համար։ Իմ վճռականությունն անսասան է։ Եթե Հայաստանի արդարադատությունը ցույց տա այս խնդիրը լուծելու իր անկարողությունը, ես Հայաստանի կառավարության դեմ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Փարիզ, 21 օգոստոսի 2023թ․
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 19:38
Госсекретарь США Марко Рубио во время выступления в Сенате предупредил, что правительство Сирии во главе с президентом Ахмед аш-Шараа сталкивается с серьезными проблемами, сообщает Al Arabiya.
-
2025-05-20 19:36
Армянская сторона попросила Евросоюз не только воздействовать на Баку, но и помощи через Европейский фонд мира, следует из выступления главы МИД Армении Арарата Мирзояна в ходе регионального семинара послов стран ЕС в Восточной Европе и Центральной Азии.
-
2025-05-20 19:34
Глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян накануне сообщила о вспышке бруцеллёза в селе Чкаловка Гегаркуникской области.
-
2025-05-20 19:29
Союз армян России (САР) обратился в Следственный комитет РФ с призывом возбудить уголовное дело в связи со сносом и осквернением памятников героям Великой Отечественной войны на территории Нагорного Карабаха. Организация расценивает происходящее как оскорбление памяти защитников Отечества и осквернение символов воинской славы России.