Ալյուր և հաց՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց. «Բացում»-ը ՄԱԿ-ից պահանջում է կատարել պարտականությունները
«Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամները հերթական բողոքի ակցիան են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։ Նրանք ՄԱԿ-ին հիշեցրել են պարտավորությունների մասին, որոնք այդպես էլ չի կատարում։ Նախաձեռնության անդամները ալյուր և հաց են տեղադրել ՄԱԿ-ի գրասենյակի առջև։
«Հացը պետք է ՄԱԿ-ի միջոցով հասնի Արցախ, դա իրենց պարտավորությունն է, բայց հիմա նրանք ի վիճակի չեն դա անել։ Որոշում կայացնողներին պետք է ստիպել, ճնշել, որ բացեն Լաչինի միջանցքը, հումանիտար օգնություն տանեն մեր հայրենակիցներին: ՄԱԿ ԱԽ խորհուրդը պարտավոր է օր առաջ իրականացնել Լաչինի միջանցքի բացումը»,- հայտարարել է Նարեկ Այվազյանը։
‘Opening’ civil initiative begins to close the UN office in Armenia through a peaceful means based on human fundamental rights
Հիշեցնենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի հորդորները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից:
AlphaNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.