Последние новости

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎՍՏԱՀ ՔԱՅԼՔԸ

Ադրբեջանցիները կտրել են օպտիկամանրաթելային մալուխը, որն Արցախին ապահովում էր մատչելի ինտերնետով: Պետք է ենթադրել, որ սա Ալիևի բնորոշ պատասխանն է Բաքվի կողմից Լաչինի միջանցքի տոտալ շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկմանը։ Ասել է թե՝ դե ինչ, քննարկեցի՞ք, բլբլացի՞ք։ Ուրեմն ստացե՛ք…

Իսկ ի՞նչ կա որ: Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման մասին չէ՞ որ հիմա արդեն գրեթե ոչ ոք չի հիշում։ Ուրեմն կարելի է մալուխն էլ կտրել, որպեսզի արցախցիների կապը մնացյալ աշխարհի հետ է՛լ ավելի դժվարանա

ՓՈԽԱՐԵՆԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՏ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐԳԻՆ Է։ Չէ, նա, ինչպես ասում է իր հավատարիմ կինը, մտածում է Արցախի մասին ամեն վայրկյան, ոչ ոք կասկածի տակ չի առնում դա։ Բայց չէ՞ որ վարչապետի օրակարգում բնավ միայն Արցախը չէ։ Ահա և շրջում է երկրով մեկ, ըմբոշխնում տուրիստական տեսարաններն ու ասֆալտապատ ճանապարհները, սմարթֆոններ բաժանում հրճված երեխաներին:

Կարելի է ասել, որ վարչապետն արդեն անուղղակիորեն միացել է Տիգրան Ավինյանի օգտին քարոզչությանը, որն ակտիվորեն ընթանում է բակերում՝ տեղի հեղինակությունների հսկողության ներքո։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, նա համարձակ թռավ Սյունիք՝ հպարտորեն անտեսելով Բաքվի նախազգուշացումները և նույնիսկ կրակոցներն օդանավակայանի շենքի ուղղությամբ։

Ավելին, Նիկոլ Փաշինյանն այցելեց Գորիս, որտեղ նրան առանց շողոքորթության, բայց պատշաճ հարգանքով դիմավորեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Դեռ բոլորովին վերջերս Փաշինյանի կատաղի քաղաքական ընդդիմախոսն այս անգամ հարգալից ուղեկցում էր Գորիսում հպարտ զբոսնող վարչապետին և պատասխանում նրա տարաբնույթ հարցերին, որոնց նպատակը հանրությանը ցույց տալն էր Փաշինյանի խոր գիտելիքները ճանապարհների ասֆալտապատման ժամանակակից մեթոդների վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքը, դե, պարզապես վայելում էր, դրա համար էլ ոմանք արդեն շտապել են մեղադրել Առուշանյանին երեսպաշտության մեջ, այն է՝ ինչպե՞ս համարձակվեց սեղմել վարչապետի ձեռքը ... Միանգամայն սին մեղադրանքներ։

Այո, Փաշինյանի մեսիջը պարզ է։ Նա Առուշ Առուշանյանի հետ շրջում էր Գորիսում որպես հաղթող։ Իբր՝ տեսեք, նույնիսկ Առուշանյանն է ընդունում իմ քաղաքական հաղթանակը, ահա՛ իմ խոստացած ապագան։ Կա դա, կա՛:

Բայց անձամբ Առուշանյանից ի՞նչ պահանջես։ Նա քաղաքապետ է, պարտավոր է կենտրոնանալ ոչ թե ներքաղաքական թոհուբոհի վրա, այլ աշխատել հանուն իր համաքաղաքացիների բարօրության, առաջին հերթին՝ լուծել բնակիչների անմիջականորեն քաղաքային աշխատակազմից կախված խնդիրները։ Եվ եթե դրա համար պետք է դիմավորել վարչապետին և ուղեկցել նրան, ուրեմն պետք է... Որքան էլ որ նողկալի լինի։

Եվ հաստատ Առուշանյանի մեղքը չէ, որ քաղաքական ընդդիմությունը շարունակում է մնալ լեթարգիական քնի մեջ։ Եվ այդչափ հանգիստ ու հաճելի քնափության մեջ իր գլխավոր զբաղմունքն է համարում ընդդիմադիր դաշտի գործընկերներին պիտակավորելը։ Բոլոր առումներով հաճելի զբաղմունք, անվտանգ, ընդ որում՝ սեփական հետևորդների մարտական ոգին պատշաճ մակարդակով պահպանող:

Պարզապես հրաշալի տեսարան, ինչը լիովին գոհացնում է վարչապետին, որը հպարտորեն քաղում է ներքաղաքական հաղթանակի պտուղները և ակնարկում, որ ընտրություններում Ավինյանի հաղթանակը նույնպես երաշխավորված է։ Որովհետև, դե, խաղ չկա այն քաղաքական թիմի դեմ, որը գլխավորում է սիրո և համերաշխության թավշե, ոչ բռնի հեղափոխության անպարտելի առաջնորդը: Իսկ Արցախը կսպասի։ Սպասում են, չէ՞, ռազմագերիները։ Սպասում են, չէ՞, Շուռնուխի բնակիչները, թե երբ են վերջապես շահագործման հանձնվելու իրենց խոստացված նոր տները՝ Ադրբեջան դարձած տարածքում մնացած հների փոխարեն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ТО, ЧТО ТЫ ПОРОДИЛ, ТЕБЯ И УБИВАЕТ
    2025-06-06 16:06

    Хокку Нет виллы, нет покоя. Не плачь, премьер.  Нет и любви без разлуки. Премьер-министр Никол Пашинян сильно обиделся на публикацию французского информационного ресурса о том, что его семья приобрела виллу в Марселе. Задело Пашиняна. «Это все «дашнаки-машнаки», - плакался он на заседании кабмина. Откроют, дескать, какой-то сайт сроком на три дня и распространяют небылицы, мол, мы такие же хапуги, как бывшие власти. Сплетни все это.

  • «ПРИВЕРЖЕНЕЦ» ААЦ
    2025-06-06 09:24

    Неожиданно ставший большим приверженцем Армянской апостольской церкви (ААЦ) Никол Пашинян написал очередной статус, в котором говорит: «Я не могу поверить, что из уст Католикоса всех армян может исходить что-то, кроме истины». Ах, какой молодец! Но тогда почему не следуешь отеческому увещеванию Католикоса и не уходишь в отставку окончательно и бесповоротно?

  • ПАШИНЯН СЫГРАЛ НА ОПЕРЕЖЕНИЕ
    2025-06-05 10:01

    Встречи с гражданами четы Пашинян-Акопян по программе «модного образования» все более напоминают собрания сект. Проходят закрыто, скудная информация обнародуется после цензуры. Оно и понятно, ведь в ходе этих полусектантских сборищ премьер часто срывается на крик, чтобы не сказать на ритуальные завывания.  Судя по всему, мало чем отличалась от предыдущих встреч премьера и его встреча со студентами Ереванского государственного университета. Повторяемые тезисы озвучивались премьером уже не один раз.

  • МЕТОД, ОПРОБОВАННЫЙ ЕЩЕ В ОППОЗИЦИОННУЮ БЫТНОСТЬ
    2025-06-03 13:07

    Трудно не согласиться с утверждением, что борьба Пашиняна направлена не против отдельных священнослужителей: она направлена на дискредитацию всей Церкви. Понятно также, чем вызван последний всплеск агрессивной риторики сожителей Пашинян - Акопян и обслуживающего их персонала. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ