Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը 2-5 տարվա ազատազրկում է սպառնում
2023 թվականի ապրիլի 10-ին Մալիշկա գյուղում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը 2-5 տարվա ազատազրկում է սպառնում։ Նշենք, որ 47-ամյա Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել անձրևանոցը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետելու համար։ Այն Փաշինյանին չի դիպել։
Ինչպես նշված է դատական տեղեկատվական համակարգում, գործը Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հասել օգոստոսի 17-ին։
«Կինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված դիտավորյալ գործողություն է կատարել, մասնավորապես՝ ձեռքին եղած փակ անձրևանոցը ղիտավորությամբ նետել է շուրջ 13,5 մետր հեոավորության վրա գտնվող ՀՀ վարչապետի ուղղությամբ, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը Ն. Ասատրյանի կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել հանցակազմի հատկանիշ համարվող բռնության բացակայության հետևանքով, այն է՝ դիտավորյալ նետված անձրևանոցը չի դիպել ՀՀ վարչապետին, և նրան ֆիզիկական վնաս չի պատճառվել»,–նշված է դատական տեղեկատվական համակարգում։
Կնոջը մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու հանցափորձը), որը պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով:
Նարինե Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Գործը մակագրվել է դատավոր Միքայել Գրիգորյանին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.